https://arm.sputniknews.ru/20220928/erdvoghany-aparazmakanacvats-goti-steghtselu-harcum-zelenskun-ognutjun-e-arajarkel-49028983.html
Էրդողանը ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Զելենսկուն օգնություն է առաջարկել
Էրդողանը ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Զելենսկուն օգնություն է առաջարկել
Sputnik Արմենիա
Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը գործում է, նման մոտեցում կարող է դրսևորվել նաև Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի համատեքստում: 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T17:52+0400
2022-09-28T17:52+0400
2022-09-28T18:08+0400
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր զելենսկի
թուրքիա
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660812_0:148:1600:1048_1920x0_80_0_0_f1cb0031b8c7b189a135399ff72aa04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում Անկարայի օգնությունն է առաջարկել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։«Նախագահ Էրդողանը խորին գոհունակություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը, որի վրա նրանք երկար ժամանակ աշխատել են, հաջողությամբ է ավարտվել։ Հայտարարելով, որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրն աշխատում է, նախագահ Էրդողանն ասել է, որ նման մոտեցումը կարող է դրսևորվել Զապորոժիեի ատոմակայանի համատեքստում, ու որ կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման հարցում անհրաժեշտ միջնորդության և աջակցության առաջարկն ուժի մեջ է», — նշել են մամուլի ծառայությունից: ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերըԱվելի վաղ Էրդողանը պաշտոնական Անկարայի նպատակն էր անվանել մոտ ժամանակներս կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Թուրք առաջնորդի կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպումը թույլ կտա նախագահներին «կայուն հրադադարի» հասնել։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և ռուս առաջնորդներին՝ ռազմագերիների փոխանակման գործընթացին աջակցելու համար:
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660812_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a30b6739c554f850234e3cc99991057b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, թուրքիա, ուկրաինա, ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, թուրքիա, ուկրաինա, ռուսաստան
Էրդողանը ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Զելենսկուն օգնություն է առաջարկել
17:52 28.09.2022 (Թարմացված է: 18:08 28.09.2022) Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը գործում է, նման մոտեցում կարող է դրսևորվել նաև Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի համատեքստում:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում Անկարայի օգնությունն է առաջարկել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։
«Նախագահ Էրդողանը խորին գոհունակություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը, որի վրա նրանք երկար ժամանակ աշխատել են, հաջողությամբ է ավարտվել։ Հայտարարելով, որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրն աշխատում է, նախագահ Էրդողանն ասել է, որ նման մոտեցումը կարող է դրսևորվել Զապորոժիեի ատոմակայանի համատեքստում, ու որ կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման հարցում անհրաժեշտ միջնորդության և աջակցության առաջարկն ուժի մեջ է», — նշել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Էրդողանը պաշտոնական Անկարայի նպատակն էր անվանել մոտ ժամանակներս կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Թուրք առաջնորդի կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպումը թույլ կտա նախագահներին «կայուն հրադադարի» հասնել։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և ռուս առաջնորդներին՝ ռազմագերիների փոխանակման գործընթացին աջակցելու համար: