00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցին կարող է «ապահովության պարան» դառնալ Հայաստանում քաղաքական ձախողումներից․ փորձագետ

© Sputnik / Aram NersesyanՄայր աթոռ Ս. Էջմիածին
Մայր աթոռ Ս. Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Մայր աթոռ Ս. Էջմիածին
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ երբ Հայաստանի երեք նախագահները պատրաստ են չեզոք հարթակում հանդիպել ու բանակցել, դա շատ լավ դաս է և՛ հասարակության, և՛ երկրի, և՛ պետության համար:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան, Մեր երկրի համար դժվար ժամանակներում, երբ պատերազմի սպառնալիքը դեռ արդիական է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնած՝ Հայաստանի նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է կարևոր դերակատարություն ունենալ հանրապետության ներքաղաքական կյանքի կայունացման գործում: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեցին փորձագետները՝ Մոսկվայի պետական համալսարանի դասախոսները։
Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տատյանա Լևչենկոն նշեց, որ նպատակին հասնելու համար բոլոր միջոցները լավ են:
Մայր աթոռում տեղի է ունեցել կաթողիկոսի ու ՀՀ և ԼՂՀ նախագահների հանդիպումը
«Եթե դա թույլ կտա ընդհանուր փոխզիջում գտնել, կամ եթե դա միակ հիմքն է, որի վրա կարելի է հավաքել տարբեր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներին, ապա դա օգուտ կտա։ Այսինքն, եթե դա լինի միակ տարրը, որի շուրջ համակարծիք են տարբեր քաղաքական ուժերը։ Ինձ թվում է, որ իրավական տեսանկյունից եկեղեցին պետությունից անջատելու հիմնական նպատակ էր հետապնդում, որ, օրինակ, մարդուն չպարտադրվի որոշակի գաղափարախոսություն, որոշակի հավատ, ինչը կարևոր է ժամանակակից աշխարհում։ Բայց եթե հավատը օգնի պետությանը դուրս գալ ճգնաժամից, ապա այն բոլորովին այլ դեր կխաղա՝ շատ դրական», - նշեց նա։
Քաղաքական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային կազմակերպությունների և համաշխարհային քաղաքական գործընթացների ամբիոնի դոցենտ Լիդա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի պատմությունը մեծապես կապված է քրիստոնեության գործոնի հետ, և այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը պետականություն չուներ, ուներ ընդհանուր հավատ, որը պահպանում էր ազգի միասնությանը:
Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ, գիտական աշխատանքի գծով դեկանի տեղակալ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Անաստասյա Պոնամարևան ավելացրեց, որ կրոնին դիմելը մոբիլիզացիայի պես մի բան է:
«Սա մոբիլիզացիա է, որը վեր է սոցիալական սահմաններից՝ աղքատներից ու հարուստներից (քանի որ դա կարևոր չէ), տղամարդկանցից ու կանանցից, երեխաներից ու մեծահասակներից: Եկեղեցին լիարժեք ինստիտուտ է, երբ այն ցույց է տալիս, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել անկախ նրանից, թե դուք ինչ քաղաքական դիրքորոշում ունեք, անկախ նրանից, թե երեք նախագահներից որ մեկին եք առավել հաջողակ համարում», - ընդգծեց Պոնոմարյովան։
Միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտը նշում է, որ երբ Հայաստանի երեք նախագահները պատրաստ են չեզոք հարթակում հանդիպել և բանակցել, թվում է, որ սա շատ լավ դաս է և՛ հասարակության, և՛ երկրի, և՛ պետության համար, որ մենք ի վիճակի ենք պայմանավորվել, որ մենք ունենք որոշ բազային, մեզ համար շատ կարևոր արժեքներ, որոնք շատ ավելի կարևոր են լոկալ, այսրոպեական տարաձայնություններից:
«Կուզենայի, որ այդ երկխոսությունն ավելի ինտենսիվ ընթանար։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցուն, այլև ռուս ուղղափառ եկեղեցուն, որ եկեղեցական դիվանագիտություն իրականացվի, որ այդ կապերն ամրապնդվեն նաև արտաքին քաղաքական մակարդակով։ Որ ինչ-որ երկխոսություն տեղի ունենա նաև այս ձևով։ Դա հրաշալի «ապահովագրող պարան» կլինի բոլորիս համար ինչ-որ լոկալ, այսրոպեական քաղաքական ձախողումներից», - կարծում է փորձագետը։
Ինչ կտա նախկին նախագահների հանդիպումը. Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Նշենք, որ բանախոսները սեպտեմբերի 29-ին կմասնակցեն «Կրոնական ինստիտուտները որպես ժամանակակից համաշխարհային քաղաքականության դերակատարներ» համաժողովին: Միջոցառումն անցկացվում է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հիմնադրման 270-ամյակի տոնակատարության շրջանակում և կազմակերպվել է Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից:
Լրահոս
0