https://arm.sputniknews.ru/20220928/armen-grigvorjann-amnum-handipel-e-hiqmet-hajievi-het-48979285.html
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպումը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T09:07+0400
2022-09-28T09:07+0400
2022-09-28T10:45+0400
արմեն գրիգորյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ddc4db739fc7722102782e82a4600e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հյուրընկալել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Այս մասին Սալիվանը գրել է Twitter–ի իր միկրոբլոգում։«Այսօր ես հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին ու Արմեն Գրիգորյանին` ուղիղ և կառուցողական բանակցությունների համար։ Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և կարճաժամկետ ու նպատակային բանակցությունների անցկացման կարևորությունը։ Նաև առանձնացրել ենք կոնկրետ քայլեր՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը»,– հայտնել է Սալիվանը։ՀՀ անվտանգության խորհրդից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այցի շրջանակում Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան ու դրա հետևանքները։ԱԽ քարտուղարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_79:0:1279:900_1920x0_80_0_0_ce537bb4f07bd8029a2dd2acca16f36c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ամն
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ամն
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ–ում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ
09:07 28.09.2022 (Թարմացված է: 10:45 28.09.2022) Հանդիպումը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հյուրընկալել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Այս մասին Սալիվանը գրել է Twitter–ի իր միկրոբլոգում։
«Այսօր ես հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին ու Արմեն Գրիգորյանին` ուղիղ և կառուցողական բանակցությունների համար։ Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և կարճաժամկետ ու նպատակային բանակցությունների անցկացման կարևորությունը։ Նաև առանձնացրել ենք կոնկրետ քայլեր՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը»,– հայտնել է Սալիվանը։
ՀՀ անվտանգության խորհրդից էլ
հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այցի շրջանակում Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան ու դրա հետևանքները։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։