00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Բաքվի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձևը

CC BY 2.0 / Paul D. Nigro / Конгрессвумен Джеки Канчелян-Спейер
Конгрессвумен Джеки Канчелян-Спейер - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Բաժանորդագրվել
Կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ վայրագություններ է իրականացնում հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող պաշտոնական բանաձև է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Սփիերի պաշտոնական կայքէջը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ վայրագություններ է իրականացնում հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ, ու մնացել է անպատիժ։
«Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար»,– ասել է Սփիերը։
Ներկայացված բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ դրսևորելով անմարդկային վերաբերմունք հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։
Բանաձևում անդրադարձել են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ–ի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակմանը, ինչի հետևանքով շուրջ 200 հայ է զոհվել։
Փաստաթղթում հիշատակվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերին, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը։ Նշվել է նաև այն հանգամանքը, որ նույն պատերազմի ժամանակ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր է կիրառել։
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
Խոսվում է նաև Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների մասին, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։
Բանաձևով դատապարտվում են Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք թուլացրել են միջազգային իրավունքի գերակայությունը։ Փաստաթղթով կոնգրեսականները կոչ են անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու` ադրբեջանցի զինծառայողների կատարած ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին էլ կոչ են անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։
Լրահոս
0