https://arm.sputniknews.ru/20220928/ajn-tughty-vor-inqy-kardacel-e-menq-chenq-tesel-qvocharjani-pataskhany-terpetrvosjanin-48994129.html
Այն թուղթը, որ ինքը կարդացել է, մենք չենք տեսել. Քոչարյանի պատասխանը Տեր–Պետրոսյանին
Այն թուղթը, որ ինքը կարդացել է, մենք չենք տեսել. Քոչարյանի պատասխանը Տեր–Պետրոսյանին
Sputnik Արմենիա
ՀՀ առաջին նախագահը «Հ1»-ի եթերում հայտնել էր, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T12:13+0400
2022-09-28T12:13+0400
2022-09-28T12:22+0400
ռոբերտ քոչարյան
լևոն տեր–պետրոսյան
նախագահ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27923168_0:0:1600:901_1920x0_80_0_0_f49c952740f7c7e12e875a3b8e579b48.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած փաստաթուղթը Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանը չի տեսել։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած ասուլիսում։Նրա խոսքով` հանդիպմանը պարզ է դարձել, որ տարաձայնությունները բավական խորն են, և որոշվել է անել հայտարարություն, որը «բաց կպահի դուռը այդ ֆորմատի հետագա աշխատանքների համար»։Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։ՀՀ–ն կապիտուլյացիոն վիճակում է 2020 թ–ից. Օհանյանը` Տեր–Պետրոսյանի հայտարարության մասինՄեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնել էր, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։Տեր–Պետրոսյանն ընթերցել էր հայտարարության տեքստը եթերում։ Դրանում, մասնավորապես, հանրությանը դժվարին շրջանում միասնության կոչ էր արվում` ի շահ պետության ու պետականության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27923168_161:0:1581:1065_1920x0_80_0_0_62a8d42965780dcd48913a1c5eae4624.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, լևոն տեր–պետրոսյան, նախագահ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ռոբերտ քոչարյան, լևոն տեր–պետրոսյան, նախագահ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Այն թուղթը, որ ինքը կարդացել է, մենք չենք տեսել. Քոչարյանի պատասխանը Տեր–Պետրոսյանին
12:13 28.09.2022 (Թարմացված է: 12:22 28.09.2022) ՀՀ առաջին նախագահը «Հ1»-ի եթերում հայտնել էր, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած փաստաթուղթը Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանը չի տեսել։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած ասուլիսում։
«Այն թուղթը, որ ինքը հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել, և այդպիսի բան մեզ չի ներկայացվել։ Ուղղակի ինքը երևի փորձել է այդ բովանդակությունը որպես տեսակետ մեզ ներկայացնել։ Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ։ Այդպիսի բան չի եղել»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` հանդիպմանը պարզ է դարձել, որ տարաձայնությունները բավական խորն են, և որոշվել է անել հայտարարություն, որը «բաց կպահի դուռը այդ ֆորմատի հետագա աշխատանքների համար»։
Հիշեցնենք`
սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Մեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնել էր, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։
Տեր–Պետրոսյանն ընթերցել էր հայտարարության տեքստը եթերում։
Դրանում, մասնավորապես, հանրությանը դժվարին շրջանում միասնության կոչ էր արվում` ի շահ պետության ու պետականության։