https://arm.sputniknews.ru/20220928/adrbejanakan-sadranqi-hetevanqov--hajkakan-kvoghmn-uni-3-zoh-49046621.html
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
Sputnik Արմենիա
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T22:11+0400
2022-09-28T22:11+0400
2022-09-28T22:20+0400
զոհ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
դիրքեր
հայ-ադրբեջանական
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579741_0:104:1600:1004_1920x0_80_0_0_02c8cc4aefc78a7d3941af4b6743087e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:Հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579741_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e0226f72b2a39eafb5766530ec864916.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, դիրքեր, հայ-ադրբեջանական, կրակոց
զոհ, դիրքեր, հայ-ադրբեջանական, կրակոց
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
22:11 28.09.2022 (Թարմացված է: 22:20 28.09.2022) Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, տեղեկացնում են
ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։