https://arm.sputniknews.ru/20220927/ukrainan-28-mlrd-dvolar-kstana-amh-ic-48972901.html
Ուկրաինան 2,8 մլրդ դոլար կստանա ԱՄՀ-ից
Ուկրաինան 2,8 մլրդ դոլար կստանա ԱՄՀ-ից
Sputnik Արմենիա
Ձմռան շրջանում գազ գնելու համար Ուկրաինան ևս 500 միլիոն դոլար կստանա Մեծ Բրիտանիայից։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T20:56+0400
2022-09-27T20:56+0400
2022-09-27T20:58+0400
ուկրաինա
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
դոլար
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_0:271:3077:2001_1920x0_80_0_0_57603de87caf5c296c2836220058f850.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինան կարողացել է պայմանավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ և այս տարի 2,8 մլրդ դոլար կստանա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։Նա կառավարության նիստում ասել է, որ Կիևը բանակցել է ԱՄՀ-ի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:Շմիգալը նաև նշել է, որ ձմեռային շրջանում գազ գնելու համար Ուկրաինան ևս 500 մլն դոլար կստանա Մեծ Բրիտանիայից:Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Արևմուտքը ծրագրում է փոխարինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ռոգովը նման եզրահանգում է արել` ելնելով այն հանգամանքից, որ արևմտյան մամուլում ավելի ու ավելի հաճախ են սկսում հիշատակել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը քիչ հավանական է. Bloomberg
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_128:0:2857:2047_1920x0_80_0_0_e53f9ea3f1fca1044cb0781850bad739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , դոլար, օգնություն
ուկրաինա, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , դոլար, օգնություն
Ուկրաինան 2,8 մլրդ դոլար կստանա ԱՄՀ-ից
20:56 27.09.2022 (Թարմացված է: 20:58 27.09.2022) Ձմռան շրջանում գազ գնելու համար Ուկրաինան ևս 500 միլիոն դոլար կստանա Մեծ Բրիտանիայից։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինան կարողացել է պայմանավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ և այս տարի 2,8 մլրդ դոլար կստանա: Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նա կառավարության նիստում ասել է, որ Կիևը բանակցել է ԱՄՀ-ի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:
«Եվ մեզ վստահեցրել են, որ նրանք կշարունակեն են աջակցել Ուկրաինային։ ԱՄՀ-ի հետ մենք պայմանավորվածություն ունենք նոր հատուկ ծրագրի ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ։ Ակնկալում ենք, որ Ուկրաինայի գծով առաքելությունը աշխատանքը կսկսի արդեն հոկտեմբերին, իսկ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի։ Այս տարի Ուկրաինան ԱՄՀ–ից ընդհանուր առմամբ 2,8 մլրդ դոլար կստանա»,-հայտարարել է կառավարության ղեկավարը։
Շմիգալը նաև նշել է, որ ձմեռային շրջանում գազ գնելու համար Ուկրաինան ևս 500 մլն դոլար կստանա Մեծ Բրիտանիայից:
Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Արևմուտքը ծրագրում է փոխարինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ռոգովը նման եզրահանգում է արել` ելնելով այն հանգամանքից, որ արևմտյան մամուլում ավելի ու ավելի հաճախ են սկսում հիշատակել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։