https://arm.sputniknews.ru/20220927/pashinjann-arcakhjan-himnakhndiry-gcum-e-minski-khmbi-hamanakhagahneri-grpany-danieljan-48962800.html
Փաշինյանն արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը. Դանիելյան
Փաշինյանն արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը. Դանիելյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դուրս գալ հակամարտությունից` արցախյան հարցում ասպարեզը թողնելով գերտերություններին։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T19:04+0400
2022-09-27T19:04+0400
2022-09-27T19:05+0400
ռադիո
հայաստան
ադրբեջան
արցախ
եահկ մինսկի խումբ
ստեփան դանիելյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48960657_0:165:1600:1066_1920x0_80_0_0_f26c195702ce7d0de425bd0ea0497d25.jpg
Դանիելյան. Փաշինյանը արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը
Sputnik Արմենիա
Դանիելյան. Փաշինյանը արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ձեռքերը լվացել է ղարաբաղյան հիմնախնդրից` առաջ քաշելով այն թեզը, որ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռ 1991 թվականին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը` նշելով, որ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել հիմնախնդրի կարգավորման առումով: Այդ համատեքստում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:Դանիելյանի կարծիքով` Հայաստանի ղեկավարը հաշվի է առնում Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, ու քանի որ դրանցում կան նաև ռուսական շահեր, ուստի ակնարկում է, որ հենց Ռուսաստանն էլ զբաղվի Արցախի հարցով։Ըստ նրա` Փաշինյանն այդ տրամաբանությամբ խոսել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, բայց չպետք է մոռանալ, որ ներկա փուլում Մինսկի խմբի համանախագահների միջև կան սուր հակասություններ, և արցախյան հիմնախնդիրն այդ առումով դարձել է աշխարհաքաղաքական թնջուկ, որը նույնիսկ կարող է մեր տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում հանգեցնել նոր դասավորումների։«Նիկոլ Փաշինյանն ըստ էության ցանկանում է դուրս գալ գերտերությունների հակամարտության դաշտից` արցախյան հարցում ասպարեզը թողնելով նրանց, այսինքն` եթե Ռուսաստանը չի ուզում հեռանալ մեր տարածաշրջանից ու վտանգել Հյուսիսային Կովկասի ապագան, ապա թող իր հարաբերությունները պարզի մյուս գերտերությունների հետ։ Ահա այպիսի քաղաքական գիծ է որդեգրել Հայաստանի վարչապետը»,– ընդգծեց Դանիելյանը։Քաղաքագետի դիտարկմամբ` Հարավային Կովկասում երկար ժամանակ տիրում էր խաղաղություն, քանի որ արցախյան խնդիրը հավասարակշռում էր նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, իսկ այժմ բալանսը խախտված է և աշխարհաքաղաքական ուժերի միջև ընթանում է մրցակցություն` ներգրավելով նաև բրիտանական ու իսրայելական շահերը։ Քաղաքապետի պնդմամբ` եթե Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծված է, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ միջնորդներն այդ հարցում ունեն հակառակ տեսակետ։Նրա կարծիքով` Ադրբեջանը շտապում է, քանի որ նրա համար բացվել է հնարավորությունների պատուհան, բայց մեր խնդիրը ժամանակ շահելն է, մինչև որ լինեն գլոբալ փոփոխություններ ու մեզ համար նպաստավոր հնարավորությունների հեռանկարներ, հետևաբար մեր իրավունքը ստորագրության տեսքով Ադրբեջանին չպետք է հանձնենք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48960657_156:0:1579:1067_1920x0_80_0_0_91d192e252ca3b68e4d06bdd02a01400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արցախ, եահկ մինսկի խումբ, ստեփան դանիելյան, պոդկաստ, аудио
հայաստան, ադրբեջան, արցախ, եահկ մինսկի խումբ, ստեփան դանիելյան, պոդկաստ, аудио
Փաշինյանն արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը. Դանիելյան
19:04 27.09.2022 (Թարմացված է: 19:05 27.09.2022) Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դուրս գալ հակամարտությունից` արցախյան հարցում ասպարեզը թողնելով գերտերություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ձեռքերը լվացել է ղարաբաղյան հիմնախնդրից` առաջ քաշելով այն թեզը, որ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռ 1991 թվականին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ
անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը` նշելով, որ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել հիմնախնդրի կարգավորման առումով: Այդ համատեքստում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
«Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` արցախյան հարցը ոչ թե տարածքային, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր է, այսինքն` արցախահայության ճակատագիրը վտանգված է, և քանի որ կա Մինսկի խմբի համանախագահների խումբը, ապա հիմնախնդիրն իրավական համատեքստում պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Ըստ վարչապետի` Հայաստանն այստեղ այլևս անելիք չունի։ Նա արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` Հայաստանի ղեկավարը հաշվի է առնում Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, ու քանի որ դրանցում կան նաև ռուսական շահեր, ուստի ակնարկում է, որ հենց Ռուսաստանն էլ զբաղվի Արցախի հարցով։
Ըստ նրա` Փաշինյանն այդ տրամաբանությամբ խոսել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, բայց չպետք է մոռանալ, որ ներկա փուլում Մինսկի խմբի համանախագահների միջև կան սուր հակասություններ, և արցախյան հիմնախնդիրն այդ առումով դարձել է աշխարհաքաղաքական թնջուկ, որը նույնիսկ կարող է մեր տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում հանգեցնել նոր դասավորումների։
«Նիկոլ Փաշինյանն ըստ էության ցանկանում է դուրս գալ գերտերությունների հակամարտության դաշտից` արցախյան հարցում ասպարեզը թողնելով նրանց, այսինքն` եթե Ռուսաստանը չի ուզում հեռանալ մեր տարածաշրջանից ու վտանգել Հյուսիսային Կովկասի ապագան, ապա թող իր հարաբերությունները պարզի մյուս գերտերությունների հետ։ Ահա այպիսի քաղաքական գիծ է որդեգրել Հայաստանի վարչապետը»,– ընդգծեց Դանիելյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ` Հարավային Կովկասում երկար ժամանակ տիրում էր խաղաղություն, քանի որ արցախյան խնդիրը հավասարակշռում էր նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, իսկ այժմ բալանսը խախտված է և աշխարհաքաղաքական ուժերի միջև ընթանում է մրցակցություն` ներգրավելով նաև բրիտանական ու իսրայելական շահերը։ Քաղաքապետի պնդմամբ` եթե Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծված է, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ միջնորդներն այդ հարցում ունեն հակառակ տեսակետ։
«Ադրբեջանի համար կարևոր է, որ Հայաստանն իրավական փաստաթուղթ ստորագրի, և եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, այդ դեպքում Ադրբեջանը կարող է Ռուսաստանին ու Իրանին ասել, որ նրանք այստեղ այլևս անելիք չունեն։ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը, և Ադրբեջանն աշխարհաքաղաքական ուժերի նոր դասավորումների պարագայում պատերազմ սանձազերծեց 2020 թվականին և հիմա էլ ձգտում է այդ իրավունքը վերցնել մեր ձեռքից` պարտադրելով խաղաղության պայմանագիր»,– ասաց Դանիելյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանը շտապում է, քանի որ նրա համար բացվել է հնարավորությունների պատուհան, բայց մեր խնդիրը ժամանակ շահելն է, մինչև որ լինեն գլոբալ փոփոխություններ ու մեզ համար նպաստավոր հնարավորությունների հեռանկարներ, հետևաբար մեր իրավունքը ստորագրության տեսքով Ադրբեջանին չպետք է հանձնենք։