https://arm.sputniknews.ru/20220927/hunastany-knerdni-bvolvor-janqery-npastelu-khndirneri-haghtaharmany-dendiasy-pashinjanin-48959520.html
Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը` նպաստելու խնդիրների հաղթահարմանը. Դենդիասը` Փաշինյանին
Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը` նպաստելու խնդիրների հաղթահարմանը. Դենդիասը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանը Դենդիասի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T17:57+0400
2022-09-27T17:57+0400
2022-09-27T17:58+0400
նիկոս դենդիաս
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայաստան
հունաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48958040_0:28:1670:967_1920x0_80_0_0_608dbd14f99606c1f81ba4479b7aa7f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Նա ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:Վարչապետը հույս է հայտնել նաև, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Մրրզոյանի հետ։
ադրբեջան
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48958040_116:0:1600:1113_1920x0_80_0_0_7d4d125084ccfdbf26c30f48bf71c791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոս դենդիաս, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայաստան, հունաստան
նիկոս դենդիաս, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայաստան, հունաստան
Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը` նպաստելու խնդիրների հաղթահարմանը. Դենդիասը` Փաշինյանին
17:57 27.09.2022 (Թարմացված է: 17:58 27.09.2022) Փաշինյանը Դենդիասի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը,
տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը (Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների - խմբ.) եղել է արդյունավետ, ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ»,–ասել է Դենդիասը։
Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Նա ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:
Վարչապետը հույս է հայտնել նաև, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նա արդեն հանդիպել է
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Մրրզոյանի հետ։