https://arm.sputniknews.ru/20220927/hapk-um-bacatrel-en-te-inchu-zasy-erevanum-chi-handipel-pashinjanin-48956437.html
ՀԱՊԿ-ում բացատրել են, թե ինչու Զասը Երևանում չի հանդիպել Փաշինյանին
ՀԱՊԿ-ում բացատրել են, թե ինչու Զասը Երևանում չի հանդիպել Փաշինյանին
Sputnik Արմենիա
Հայկական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T17:29+0400
2022-09-27T17:29+0400
2022-09-27T17:54+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43679307_0:0:1600:901_1920x0_80_0_0_5d688e6b8142753a5bab400effee2eac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս այդ ժամանակ Նյու Յորք էր մեկնել՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։ Բայց հայկական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՀԱՊԿ առաքելությունը հանդիպում չէր ունեցել Փաշինյանի հետ։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43679307_177:0:1600:1067_1920x0_80_0_0_13a5d161edbe241d2e266c40e59d441e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, նիկոլ փաշինյան
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, նիկոլ փաշինյան
ՀԱՊԿ-ում բացատրել են, թե ինչու Զասը Երևանում չի հանդիպել Փաշինյանին
17:29 27.09.2022 (Թարմացված է: 17:54 27.09.2022) Հայկական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս այդ ժամանակ Նյու Յորք էր մեկնել՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու։
ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ առաքելությունը
Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել
հայ-ադրբեջանական սահման։ Բայց հայկական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՀԱՊԿ առաքելությունը հանդիպում չէր ունեցել Փաշինյանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները
սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: