https://arm.sputniknews.ru/20220927/hajastann-ashkhuzhacrel-e-artahanumy-depi-turqia-20-mln-dvolari-voski-kes-tarum-48973534.html
Հայաստանն աշխուժացրել է արտահանումը դեպի Թուրքիա. 20 մլն դոլարի ոսկի` կես տարում
Հայաստանն աշխուժացրել է արտահանումը դեպի Թուրքիա. 20 մլն դոլարի ոսկի` կես տարում
Sputnik Արմենիա
2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա ո՛չ ոսկի–ոսկեղեն է արտահանվել, ո՛չ էլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T21:25+0400
2022-09-27T21:25+0400
2022-09-27T21:25+0400
հայաստան
թուրքիա
արտահանում
ոսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/900/17/9001783_0:175:3016:1872_1920x0_80_0_0_f9981d24eb8f124317fb1d075afc026a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 2022թ–ին Հայաստանից Թուրքիա արտահանումներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 200 անգամ ավելացել են։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն` եթե 2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանը Թուրքիա էր արտահանել 106 000 ԱՄՆ դոլարի ապրանք, ապա 2022թ–ի առաջին կիսամյակում` 20 377 800 դոլարի։Ընդ որում` Թուրքիա արտահանված ապրանքների գերակշիռ մասը ոսկին է, ոսկերչական իրերն ու թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը։Համեմատության համար նշենք, որ 2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա ո՛չ ոսկի–ոսկեղեն է արտահանվել, ո՛չ էլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր։Հայաստանում տնտեսությունն աճում է, գնաճը` պահպանվումԲացի այդ, այս տարի արտահանվել է նաև 115 400 դոլարի խոշոր եղջերավոր անասունների դաբաղած կաշի (ընդհանուր` 13 000 հատ)։ Այս ապրանքի արտահանումը ևս այս տարի էապես ավելացել է. 2021թ–ի առաջին կիսամյակում 6 500 դոլարի անմշակ կաշի էր արտահանվել, ընդամենը` 1 200 հատ։Այս հանգամանքը հետաքրքրական է նրանով, որ 2022թ–ի հունվարից չեղարկելով թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն` ՀՀ կառավարությունը որոշեց ևս մեկ տարի` մինչև 2023թ–ի հունվար ուժի մեջ թողնել կաշվի ներկրման արգելքը։ Նպատակը տեղական կաշվի ու մորթու մշակումը խթանելն էր, քանի որ մորթված անասունների կաշին «ջրի գնով» արտահանվում էր Հայաստանից, դրսում մշակվում ու անհամեմատ թանկացած դարձյալ վերադառնում Հայաստան` հիմնականում կոշիկի արտադրության համար։ՊԵԿ պաշտոնական թվերը վկայում են, որ Հայաստանը թեև փոքր քանակով, բայց նաև սկսել է սեփական արտադրության կաշի արտահանել, այդ թվում` Թուրքիա։Հայաստանից ավելի շատ կոնյակի սպիրտ է արտահանվում, քան արտադրվում է. Արտակ Սարգսյան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/900/17/9001783_144:0:2873:2047_1920x0_80_0_0_3f1f169dd30c5b94ee0e573deff0cbad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, արտահանում, ոսկի
հայաստան, թուրքիա, արտահանում, ոսկի
Հայաստանն աշխուժացրել է արտահանումը դեպի Թուրքիա. 20 մլն դոլարի ոսկի` կես տարում
2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա ո՛չ ոսկի–ոսկեղեն է արտահանվել, ո՛չ էլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 2022թ–ին Հայաստանից Թուրքիա արտահանումներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 200 անգամ ավելացել են։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն` եթե 2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանը Թուրքիա էր արտահանել 106 000 ԱՄՆ դոլարի ապրանք, ապա 2022թ–ի առաջին կիսամյակում` 20 377 800 դոլարի։
Ընդ որում` Թուրքիա արտահանված ապրանքների գերակշիռ մասը ոսկին է, ոսկերչական իրերն ու թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը։
20 377 800 դոլարից 20 167 100–ը եղել են ոսկին, պլատինն ու ոսկու փոշին (ընդհանուր` 353,1 կգ), 5 900 դոլարը պատրաստի ոսկերչական իրերն են (0,2 կգ), 14 700 դոլարը` թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը (17.9 կարատ)։
Համեմատության համար նշենք, որ 2021թ–ի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա ո՛չ ոսկի–ոսկեղեն է արտահանվել, ո՛չ էլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր։
Բացի այդ, այս տարի արտահանվել է նաև 115 400 դոլարի խոշոր եղջերավոր անասունների դաբաղած կաշի (ընդհանուր` 13 000 հատ)։ Այս ապրանքի արտահանումը ևս այս տարի էապես ավելացել է. 2021թ–ի առաջին կիսամյակում 6 500 դոլարի անմշակ կաշի էր արտահանվել, ընդամենը` 1 200 հատ։
Այս հանգամանքը հետաքրքրական է նրանով, որ 2022թ–ի հունվարից չեղարկելով թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն` ՀՀ կառավարությունը որոշեց ևս մեկ տարի` մինչև 2023թ–ի հունվար ուժի մեջ թողնել կաշվի ներկրման արգելքը։ Նպատակը տեղական կաշվի ու մորթու մշակումը խթանելն էր, քանի որ մորթված անասունների կաշին «ջրի գնով» արտահանվում էր Հայաստանից, դրսում մշակվում ու անհամեմատ թանկացած դարձյալ վերադառնում Հայաստան` հիմնականում կոշիկի արտադրության համար։
ՊԵԿ պաշտոնական թվերը վկայում են, որ Հայաստանը թեև փոքր քանակով, բայց նաև սկսել է սեփական արտադրության կաշի արտահանել, այդ թվում` Թուրքիա։