https://arm.sputniknews.ru/20220927/gvortsvogh-ishkhanutjunneri-shurj-hamakhmbumy-skhal-klini-sejran-ohanjan-48931319.html
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը սխալ կլինի. Սեյրան Օհանյան
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը սխալ կլինի. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ գործող իշխանությունները մերժել են անվտանգության հարցերի լուծմանն ուղղված ընդդիմության բոլոր նախաձեռնությունները: 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T13:14+0400
2022-09-27T13:14+0400
2022-09-27T13:20+0400
սեյրան օհանյան
լևոն տեր–պետրոսյան
իշխանություն
սահման
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660045_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca7bbe4a32e89eb79a0717208e88fa36.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ընդդիմությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ ներկայիս իշխանություններին և որևէ հարց քննարկել նրանց հետ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Գործող իշխանությունների շուրջ համախմբումը, որը պնդում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ Սեյրան Օհանյանի, սխալ կլինի, առավել ևս, որ իշխանությունները մշտապես մերժում են պաշտպանության, արտաքին քաղաքականության հարցերով իր օգնությունն ու ընդդիմության պատգամավորների առաջարկները։Նախօրեին Տեր–Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին սպասում են ծանր լուծումներ. պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և «դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, սակայն այս պահին այլընտրանք չկա»։ Հանրապետության նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարները պետք է երկխոսություն սկսեն գործող վարչապետի հետ, որպեսզի ընտրեն պետության համար ամենաքիչ ցավոտ տարբերակը։ ՀՀ–ն կապիտուլյացիոն վիճակում է 2020 թ–ից. Օհանյանը` Տեր–Պետրոսյանի հայտարարության մասինՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը սեպտեմբերի 27-ի ժամը 09։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660045_156:0:1579:1067_1920x0_80_0_0_64c9bfa075a230c86754f26652ea7489.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, լևոն տեր–պետրոսյան, իշխանություն, սահման, ադրբեջան
սեյրան օհանյան, լևոն տեր–պետրոսյան, իշխանություն, սահման, ադրբեջան
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը սխալ կլինի. Սեյրան Օհանյան
13:14 27.09.2022 (Թարմացված է: 13:20 27.09.2022) ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ գործող իշխանությունները մերժել են անվտանգության հարցերի լուծմանն ուղղված ընդդիմության բոլոր նախաձեռնությունները:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ընդդիմությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ ներկայիս իշխանություններին և որևէ հարց քննարկել նրանց հետ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի այսօրվա իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս։ Իրենց համար գերակայությունը սահմանները չեն, ոչ էլ անվտանգությունն է։ Նրանց համար առաջնային է հակառակորդների, թշնամու հետ ընդհատակյա, թաքուն բանակցություններ վարելը։ Ի՞նչ քննարկենք նրանց հետ, կանգնենք կողքին ու նայենք, թե ինչպես է նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը– խմբ.) հանձնո՞ւմ երկիրը։ Դառնանք երկրի հանձնման հանցակի՞ց»,– ասաց Օհանյանը։
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը, որը պնդում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ Սեյրան Օհանյանի, սխալ կլինի, առավել ևս, որ իշխանությունները մշտապես մերժում են պաշտպանության, արտաքին քաղաքականության հարցերով իր օգնությունն ու ընդդիմության պատգամավորների առաջարկները։
Նախօրեին Տեր–Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ստեղծված իրավիճակում
Հայաստանին սպասում են ծանր լուծումներ. պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և «դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, սակայն այս պահին այլընտրանք չկա»։
Հանրապետության նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարները պետք է երկխոսություն սկսեն գործող վարչապետի հետ, որպեսզի ընտրեն պետության համար ամենաքիչ ցավոտ տարբերակը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը սեպտեմբերի 27-ի ժամը 09։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։