https://arm.sputniknews.ru/20220927/dneprvopetrvovski-marzum-bajraqtari-karavarman-kajan-e-vochnchacvel-rd-pn-48939601.html
Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթարի» կառավարման կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթարի» կառավարման կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի մարզի երկնքում ուկրաինական երկու ՄիԳ-29 է խոցել։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T15:11+0400
2022-09-27T15:11+0400
2022-09-27T15:11+0400
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթար» անօդաչուների կառավարման ցամաքային կայան են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Գերատեսչության տվյալներով` օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին մեկ օրում հարվածել են ԴԺՀ–ում և Խերսոնի մարզում գտնվող ուկրաինական զորքերի կառավարման 6 կետի, ինչպես նաև հրետանային 62 ստորաբաժանման, կենդանի ուժի և զինտեխնիկայի 184 շրջաններում։Բացի այդ, ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի մարզի երկնքում ուկրաինական երկու ՄիԳ-29–ն է խոցել։«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 304 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2094 անօդաչու, 377 ԶՀՀ, 5118 տանկ և այլ զրահամեքենաներ, ՀԿՌՀ 847 մարտական մեքենա, 3423 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5909 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։Ռուսաստանում քրեական պատիժ է սահմանվում դասալքության և կամավոր գերի հանձնվելու համար
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ուկրաինա, պատերազմ, դոնբաս
Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթարի» կառավարման կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի մարզի երկնքում ուկրաինական երկու ՄիԳ-29 է խոցել։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթար» անօդաչուների կառավարման ցամաքային կայան են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Գերատեսչության տվյալներով` օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին մեկ օրում հարվածել են ԴԺՀ–ում և Խերսոնի մարզում գտնվող ուկրաինական զորքերի կառավարման 6 կետի, ինչպես նաև հրետանային 62 ստորաբաժանման, կենդանի ուժի և զինտեխնիկայի 184 շրջաններում։
«ՌԴ ՕՏՈւ–ի հարվածով Զապորոժիեում ոչնչացվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի «Գեպարդ» հատուկ նշանակության 9-րդ գնդի մինչև 100 զինյալ, ինչպես նաև ավելի քան 50 օտարերկրյա վարձկան»,–ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ կործանիչ ավիացիան Խերսոնի մարզի երկնքում ուկրաինական երկու ՄիԳ-29–ն է խոցել։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 304 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2094 անօդաչու, 377 ԶՀՀ, 5118 տանկ և այլ զրահամեքենաներ, ՀԿՌՀ 847 մարտական մեքենա, 3423 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5909 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։