https://arm.sputniknews.ru/20220927/arevmutqi-kvoghmic-ukrainajin-zenqi-matakararumneri-avelacumy-qich-havanakan-e-bloomberg-48925756.html
Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը քիչ հավանական է. Bloomberg
Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը քիչ հավանական է. Bloomberg
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը նախկինի պես զգուշավոր դիրքորոշում ունի և չի ցանկանում էսկալացիա, իսկ ԵՄ-ում սպառվում են ծանր սպառազինության պաշարները: 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T11:29+0400
2022-09-27T11:29+0400
2022-09-27T11:29+0400
ուկրաինա
արևմուտք
եվրամիություն
ամն
զենք
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40785662_0:118:1600:1018_1920x0_80_0_0_14cb21dc67302fb9543ebc16fff49437.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արևմտյան երկրները կարող են հրաժարվել Ուկրաինային զենքի մատակարարումների հետագա ավելացումից, գրում է Bloomberg-ը։Վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային՝ հրատարակությունը նշում է, որ սպառազինությունների մատակարարումների կտրուկ աճը կամ նոմենկլատուրայի ընդլայնումը քիչ հավանական է։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը զգուշավոր է, իսկ Եվրոպայի հիմնական զենքի պաշարները սպառվում են:Նշենք, որ Գերմանիայի իշխանություններն այդ համաձայնությունը դեռ չեն տվել։ Միաժամանակ, ըստ գործակալության աղբյուրի, այս տեխնիկայի արտահանման հարցում թույլատվություն նույնպես չի եղել։ Բացի այդ, Իտալիայում ընտրությունների և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ուկրաինային օգնություն տրամադրելը հանվել է այս երկրի կառավարության առաջնահերթությունների ցանկից։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
ուկրաինա
արևմուտք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40785662_0:0:1600:1200_1920x0_80_0_0_eb62a9183cbd0223508ac11cd7a681ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, արևմուտք, եվրամիություն, ամն, զենք, սպառազինություն
ուկրաինա, արևմուտք, եվրամիություն, ամն, զենք, սպառազինություն
Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը քիչ հավանական է. Bloomberg
Վաշինգտոնը նախկինի պես զգուշավոր դիրքորոշում ունի և չի ցանկանում էսկալացիա, իսկ ԵՄ-ում սպառվում են ծանր սպառազինության պաշարները:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արևմտյան երկրները կարող են հրաժարվել Ուկրաինային զենքի մատակարարումների հետագա ավելացումից, գրում է Bloomberg-ը։
Վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային՝ հրատարակությունը նշում է, որ սպառազինությունների մատակարարումների կտրուկ աճը կամ նոմենկլատուրայի ընդլայնումը քիչ հավանական է։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը զգուշավոր է, իսկ Եվրոպայի հիմնական զենքի պաշարները սպառվում են:
Հրատարակության տվյալներով՝ այժմ անհավանական է թվում, որ ԵՄ-ն Կիևին կրկին կմատակարարի ծանր սպառազինություն։ Օրինակ՝ Leopard տանկերն ուկրաինական կողմին փոխանցելու համար պետք է ստանալ Բեռլինի համաձայնությունը։
Նշենք, որ Գերմանիայի իշխանություններն այդ համաձայնությունը դեռ չեն տվել։ Միաժամանակ, ըստ գործակալության աղբյուրի, այս տեխնիկայի արտահանման հարցում թույլատվություն նույնպես չի եղել։ Բացի այդ, Իտալիայում ընտրությունների և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ուկրաինային օգնություն տրամադրելը հանվել է այս երկրի կառավարության առաջնահերթությունների ցանկից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։