00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իլհամ Ալիևին ցուցաբերվող օգնությունը. Ադամ Շիֆ

© TheatlanticԱդամ Շիֆ
Ադամ Շիֆ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Ադամ Շիֆ
Բաժանորդագրվել
Ըստ ամերիկացի կոնգրեսականի` հարկավոր է դիտարկել ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցների և քրեական հետապնդումների կիրառման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պետք է լիովին դադարեցնի օգնությունը Ադրբեջանի իշխանություններին՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմին։
Ամերիկացի կոնգրեսականը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են Արցախի ժողովրդի վրա՝ սպանելով տասնյակ անմեղ խաղաղ բնակիչների, տասնյակ հազարավորների տեղահանելով և ստեղծելով զանգվածային հումանիտար աղետ։
«Պատերազմը սանձազերծել է Բաքվի արյունարբու բռնապետը, որն իր երկրի ներքին դժգոհությանը պատասխանել է խաղաղ հարևանի դեմ պատերազմով»,- գրել է Շիֆը։
Նրա խոսքով` Ալիևի հարձակումից 2 տարի անց էլ պատերազմը չի ավարտվել։ Չնայած միջազգային միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագրին` Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի ժողովրդի նկատմամբ շարունակվում է։
Շիֆի դիտարկմամբ` Ադրբեջանի նախագահը արհամարհում է Կովկասում կայունություն ապահովելու միջազգային հանրության ջանքերը, ուստի կոնգրեսականի համոզմամբ` այս իրավիճակում մնում է միայն կանգնեցնել նրան։
«Քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել, Ալիևը կշարունակի ընդլայնել իր պատերազմը և ավելի շատ անմեղ կյանքեր կործանել, –գրում է Շիֆը,– Միացյալ Նահանգները պետք է վճռական և բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Մենք պետք է լիովին դադարեցնենք Ալիևի ռեժիմին ցուցաբերվող օգնությունը, պահանջենք ազատ արձակել բոլոր գերիներին, դիտարկենք պատժամիջոցների կիրառման հնարավորությունը և հետապնդենք նրան ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»։
Ադամ Շիֆը վստահեցրել է, որ գործընկերների հետ շարունակելու է Կոնգրեսում այդ նպատակներին ուղղված իր նախաձեռնությունը և չի հանգստանա, մինչև Միացյալ Նահանգները քայլեր չձեռնարկի և մինչև հայ ժողովուրդը չունենա այն խաղաղությունն ու ազատությունը, որից երկար ժամանակ զրկված է եղել։
Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ամերիկացի քաղաքական գործիչներն առաջին անգամ դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0