https://arm.sputniknews.ru/20220927/amn-n-chi-argeli-ukrainajin-arevmtjan-zenq-kirarel-ajntegh-vortegh-hanraqvener-kanckacven-48973820.html
ԱՄՆ-ն չի արգելի Ուկրաինային արևմտյան զենք կիրառել այնտեղ, որտեղ հանրաքվեներ կանցկացվեն
ԱՄՆ-ն չի արգելի Ուկրաինային արևմտյան զենք կիրառել այնտեղ, որտեղ հանրաքվեներ կանցկացվեն
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի Ուկրաինայի մաս համարել դրանք։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T21:41+0400
2022-09-27T21:41+0400
2022-09-28T15:10+0400
ամն
ուկրաինա
զենք
էնթոնի բլինկեն
հանրաքվե
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն չի արգելի, որ Ուկրաինան իրեն տրամադրված զենքը կիրառի այն տարածքներում, որոնք Ռուսաստանը կարող է հանրաքվեների արդյունքում իրենը հայտարարել։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Դոնբասում, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում արևմտյան ռազմական օգնության օգտագործման հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի դրանք Ուկրաինայի մաս համարել:«Քանի որ մեզ և ուկրաինացիների համար ռուսների կողմից բռնակցվող տարածքների նկատմամբ ոչ մի փոփոխություն չկա, ուկրաինացիները կշարունակեն անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենցից խլված հողերը վերադարձնելու համար։ Մենք կշարունակենք աջակցել նրանց», - ասել է պետքարտուղարը։Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։Հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։ՌԴ–ին միանալու օգտին է արտահայտվել ԼԺՀ-ի բնակիչների գրեթե 98 տոկոսը. տվյալներ տեղամասերիցԻնչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
ամն
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, զենք, էնթոնի բլինկեն, հանրաքվե, ռուսաստան, դոնբաս
ամն, ուկրաինա, զենք, էնթոնի բլինկեն, հանրաքվե, ռուսաստան, դոնբաս
ԱՄՆ-ն չի արգելի Ուկրաինային արևմտյան զենք կիրառել այնտեղ, որտեղ հանրաքվեներ կանցկացվեն
21:41 27.09.2022 (Թարմացված է: 15:10 28.09.2022) ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի Ուկրաինայի մաս համարել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն չի արգելի, որ Ուկրաինան իրեն տրամադրված զենքը կիրառի այն տարածքներում, որոնք Ռուսաստանը կարող է հանրաքվեների արդյունքում իրենը հայտարարել։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Դոնբասում, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում արևմտյան ռազմական օգնության օգտագործման հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանելու իրեն իր ամբողջ տարածքում, այդ թվում` վերադարձնելու այն տարածքը, որն այս կամ այն կերպ ապօրինաբար զբաղեցրել է Ռուսաստանը», - ասել է Բլինկենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի դրանք Ուկրաինայի մաս համարել:
«Քանի որ մեզ և ուկրաինացիների համար ռուսների կողմից բռնակցվող տարածքների նկատմամբ ոչ մի փոփոխություն չկա, ուկրաինացիները կշարունակեն անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենցից խլված հողերը վերադարձնելու համար։ Մենք կշարունակենք աջակցել նրանց», - ասել է պետքարտուղարը։
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
Հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։