https://arm.sputniknews.ru/20220927/amn-i-petdepy-kvoch-e-arel-adrbejanin-het-qashel-zvorqery-elman-dirqer-48927013.html
Փրայսն անդրադարձել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հավանական հանդիպմանը
Փրայսն անդրադարձել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հավանական հանդիպմանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T12:09+0400
2022-09-27T12:09+0400
2022-09-27T15:40+0400
ամն
հայաստան
նեդ փրայս
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36590652_0:84:1600:984_1920x0_80_0_0_f0f638966f7c48d23da0cb0d1d29889b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանն իրենք կորոշեն արտգործնախարարների նոր հանդիպման մասին, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ հանդիպումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը:Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների շահերից:«Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- հայտարարել է Փրայսը:Նա կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը ելման դիրքեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։Նա հավելել է, որ կշարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։Հիշեցնենք` սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպում։Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36590652_89:0:1512:1067_1920x0_80_0_0_40936864020cff254b09588e211c6cff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, նեդ փրայս, ադրբեջան
ամն, հայաստան, նեդ փրայս, ադրբեջան
Փրայսն անդրադարձել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հավանական հանդիպմանը
12:09 27.09.2022 (Թարմացված է: 15:40 27.09.2022) ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանն իրենք կորոշեն արտգործնախարարների նոր հանդիպման մասին, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ հանդիպումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների շահերից:
«Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- հայտարարել է Փրայսը:
Նա կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը ելման դիրքեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
«Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Նա հավելել է, որ կշարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ
Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպում։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ
հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: