https://arm.sputniknews.ru/20220927/adrbejanum-shurj-80-haj-geri-ka-siranush-sahakjan-48949919.html
Ադրբեջանը չի ընդունում ավելի քան 80 գերիների փաստը. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանը չի ընդունում ավելի քան 80 գերիների փաստը. Սիրանուշ Սահակյան
Sputnik Արմենիա
2 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը 156 գերի է վերադարձրել Հայաստանին։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T16:34+0400
2022-09-27T16:34+0400
2022-09-27T16:43+0400
հայաստան
ադրբեջան
գերի
սիրանուշ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` խոսելով 44-օրյա պատերազմի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Բաքվում հայտնված ռազմագերիների մասին։Նա նշեց` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է միջպետական գործընթաց, որը ներառում է և՛ ռազմագերիների հարցը, և՛ նրանց նկատմամբ վերաբերմունքը, և՛ վերադարձի հնարավորությունը։ Հայ գերիների հարցն անուղղակիորեն քննարկվում է նաև ՄԱԿ-ի արդարադատության դատարանում` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում։«Իրավական ջանքերն աննախադեպ են եղել, քանի որ Հայաստանը նախկինում զերծ է մնացել մարդու իրավունքների հարցերով որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց։ Պետությունն առաջին անգամ է հանդես գալիս միջազգային իրավական ատյաններում։ Զարգացումներն էլ ցույց են տալիս, որ մեր գերիները դադարել են գերի լինելուց, նրանք արդեն պատանդներ են և օգտագործվում են որպես միջոց Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- ասաց Սահակյանը։Նա նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվից 156 գերի է հայրենադարձվել, դա արվել է ներդրված իրավական և քաղաքական ջանքերի շնորհիվ։Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, սիրանուշ սահակյան
հայաստան, ադրբեջան, գերի, սիրանուշ սահակյան
Ադրբեջանը չի ընդունում ավելի քան 80 գերիների փաստը. Սիրանուշ Սահակյան
16:34 27.09.2022 (Թարմացված է: 16:43 27.09.2022) 2 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը 156 գերի է վերադարձրել Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` խոսելով 44-օրյա պատերազմի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Բաքվում հայտնված ռազմագերիների մասին։
«Գերիներն այս ընթացքում ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Ադրբեջանում պահվող գերիների պաշտոնական թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը կազմել է 33, իսկ հիմա ունենք գերեվարման շուրջ 20 նոր դեպք։ Նրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես նույնականացվել է, և առաջիկայում ՄԻԵԴ–ի միջոցով ևս պատասխաններ են ակնկալվում։ Դրանից հետո կկարողանանք վերջին ագրեսիայի հետևանքով գերության մեջ հայտնվածների հստակ թիվ հայտնել»,– ասաց Սահակյանը։
Նա նշեց` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է միջպետական գործընթաց, որը ներառում է և՛ ռազմագերիների հարցը, և՛ նրանց նկատմամբ վերաբերմունքը, և՛ վերադարձի հնարավորությունը։ Հայ գերիների հարցն անուղղակիորեն քննարկվում է նաև ՄԱԿ-ի արդարադատության դատարանում` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում։
«Իրավական ջանքերն աննախադեպ են եղել, քանի որ Հայաստանը նախկինում զերծ է մնացել մարդու իրավունքների հարցերով որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց։ Պետությունն առաջին անգամ է հանդես գալիս միջազգային իրավական ատյաններում։ Զարգացումներն էլ ցույց են տալիս, որ մեր գերիները դադարել են գերի լինելուց, նրանք արդեն պատանդներ են և օգտագործվում են որպես միջոց Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- ասաց Սահակյանը։
Նա նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվից 156 գերի է հայրենադարձվել, դա արվել է ներդրված իրավական և քաղաքական ջանքերի շնորհիվ։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին
հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով
Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ՀՀ անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: