https://arm.sputniknews.ru/20220927/adrbejani-agresiaji-hetevanqnery-petq-e-veracven-ararat-mirzojan-48944080.html
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ հանդիպման անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին` ասելով, որ այն դեռ մնում է չկարգավորված։ 27.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-27T15:51+0400
2022-09-27T15:51+0400
2022-09-27T17:56+0400
հայաստան
հունաստան
արարատ միրզոյան
ադրբեջան
արցախ
նիկոս դենդիաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48942266_0:0:1600:901_1920x0_80_0_0_ceeaedd47d2eca00cc2a339cb4c9132d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նշենք, որ Դենդիասը Հայաստան է ժամանել այսօր, նա արդեն առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ։Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գործողությունների հետևանքով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։Միրզոյանը հայտնեց, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց` հիմնախնդիրը մնում է չլուծված. «Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»։Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Դենդիասի` Հայաստան այցը, ինչպես նաև հիմա Երևանում նրա գտնվելը Հունաստանի համերաշխության երաշխիքն է։Երկու երկրների նախարարներն անդրադարձել են հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և փաստել, որ 30 տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել ամուր հարաբերություններ։
հունաստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48942266_115:0:1538:1067_1920x0_80_0_0_9c50670606eb4f3956902da15dac9c9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, արցախ, նիկոս դենդիաս
հայաստան, հունաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, արցախ, նիկոս դենդիաս
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան
15:51 27.09.2022 (Թարմացված է: 17:56 27.09.2022) Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ հանդիպման անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին` ասելով, որ այն դեռ մնում է չկարգավորված։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Դենդիասը Հայաստան է ժամանել այսօր, նա արդեն առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ։
«Արժեվորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գործողությունների հետևանքով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։
Միրզոյանը հայտնեց, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց` հիմնախնդիրը մնում է չլուծված. «Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»։
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Դենդիասի` Հայաստան այցը, ինչպես նաև հիմա Երևանում նրա գտնվելը Հունաստանի համերաշխության երաշխիքն է։
Երկու երկրների նախարարներն անդրադարձել են հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և փաստել, որ 30 տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել ամուր հարաբերություններ։