https://arm.sputniknews.ru/20220926/turqian-chi-tshanachum-dzhh-i-lzhh-i-khersvoni-ev-zapvorvozhiei-hanraqveneri-ardjunqnery-agn-48887550.html
Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ
Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրքիան չի ընդունում նաև Ղրիմի «բռնակցումը»։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T14:46+0400
2022-09-26T14:46+0400
2022-09-26T14:49+0400
թուրքիա
դոնեցկ
լուգանսկ
մևլութ չավուշօղլու
զապորոժիե
խերսոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069257_0:0:1600:901_1920x0_80_0_0_d03689ff47e141f978dd89b7b4eaf336.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեների արդյունքները: Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից հանրաքվե է անցկացվում: Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ քվեարկությունը կշարունակվի հինգ օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։Նշենք, որ հանրաքվեներ անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։
թուրքիա
դոնեցկ
լուգանսկ
զապորոժիե
խերսոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069257_89:0:1600:1133_1920x0_80_0_0_8f4c30af50febcb65e0bc90594963282.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, դոնեցկ, լուգանսկ, մևլութ չավուշօղլու, զապորոժիե, խերսոն
թուրքիա, դոնեցկ, լուգանսկ, մևլութ չավուշօղլու, զապորոժիե, խերսոն
Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ
14:46 26.09.2022 (Թարմացված է: 14:49 26.09.2022) Թուրքիան չի ընդունում նաև Ղրիմի «բռնակցումը»։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված
հանրաքվեների արդյունքները: Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք ասել ենք և ասում ենք ՌԴ-ին, որ չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը։ Չենք ճանաչում նաև Ուկրաինայի տարածքում անցկացվող հանրաքվեների արդյունքները։ Մենք այդ կապակցությամբ արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն ու դիրքորոշումը», - ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից հանրաքվե է անցկացվում: Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ քվեարկությունը կշարունակվի հինգ օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։
Նշենք, որ հանրաքվեներ անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։