https://arm.sputniknews.ru/20220926/kanchelskisy-khvosel-e-zakharjani-qaghaqaciutjan-hnaravvor-pvopvokhutjan-masin-48870421.html
Կանչելսկիսը խոսել է Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին
Կանչելսկիսը խոսել է Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին
Sputnik Արմենիա
Անդրեյ Կանչելսկիսի կարծիքով` եթե Զախարյանին ուզում են Ռուսաստանի հավաքականում թողնել, պետք է այնպիսի առաջարկ անեն, որից հնարավոր չլինի հրաժարվել: 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T09:20+0400
2022-09-26T09:20+0400
2022-09-26T09:29+0400
ռուսաստան
հայաստան
քաղաքացիություն
ֆուտբոլիստ
արսեն զախարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47624000_0:101:1600:1002_1920x0_80_0_0_716c611675f08dd08b44f307c3332b36.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծում է, որ Մոսկվայի «Դինամոյի» ու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ֆուտբոլային քաղաքացիության հնարավոր փոփոխությանը պետք է նորմալ վերաբերվել: Նա իր տեսակետը հայտնել է ՌԲ-ի հետ զրույցում։Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, միևնույնն է, քաղաքացիության փոփոխության վերաբերյալ իր կարծիքն ունի:«Իսկ ինչպե՞ս կարելի է մարդուն կանգնեցնել։ Միայն առաջարկ անել, որից հնարավոր չէ հրաժարվել», - նշել է նա։Նշենք, որ մարզական լրագրող Հրաչ Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:ՖԻՖԱ-ի կանոններով` դա արգելված է, քանի որ ավելի վաղ Զախարյանը խաղացել է Ռուսաստանի հավաքականում, որին հեռացրել էին Եվրո-2024-ի ընտրական փուլի մասնակցությունից:Այդուհանդերձ, ըստ մարզական լրագրողի, ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել ու թույլ տալ նրան խաղալ Հայաստանի հավաքականում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47624000_184:0:1528:1008_1920x0_80_0_0_aa3e60ef92a852beac65493eb680c190.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, քաղաքացիություն, ֆուտբոլիստ, արսեն զախարյան
ռուսաստան, հայաստան, քաղաքացիություն, ֆուտբոլիստ, արսեն զախարյան
Կանչելսկիսը խոսել է Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին
09:20 26.09.2022 (Թարմացված է: 09:29 26.09.2022) Անդրեյ Կանչելսկիսի կարծիքով` եթե Զախարյանին ուզում են Ռուսաստանի հավաքականում թողնել, պետք է այնպիսի առաջարկ անեն, որից հնարավոր չլինի հրաժարվել:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծում է, որ Մոսկվայի «Դինամոյի» ու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ֆուտբոլային քաղաքացիության հնարավոր փոփոխությանը պետք է նորմալ վերաբերվել: Նա իր տեսակետը հայտնել է
ՌԲ-ի հետ զրույցում։
«Զախարյանը հայկական արմատներ ունի, ուստի եթե նա ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում, թող խաղա։ Դա նրա որոշումն է։ Արժե՞ արդյոք փոխել քաղաքացիությունը, դա նրա որոշելիքն է, ոչ թե մեր։ Եթե Զախարյանին շատ են ուզում թողնել Ռուսաստանի հավաքականում, թող համոզեն», - ասել է Կանչելսկիսը։
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, միևնույնն է, քաղաքացիության փոփոխության վերաբերյալ իր կարծիքն ունի:
«Իսկ ինչպե՞ս կարելի է մարդուն կանգնեցնել։ Միայն առաջարկ անել, որից հնարավոր չէ հրաժարվել», - նշել է նա։
Նշենք, որ մարզական լրագրող Հրաչ Խաչատրյանն ավելի վաղ
հայտնել էր, որ Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:
ՖԻՖԱ-ի կանոններով` դա արգելված է, քանի որ ավելի վաղ Զախարյանը խաղացել է Ռուսաստանի հավաքականում, որին հեռացրել էին Եվրո-2024-ի ընտրական փուլի մասնակցությունից:
Այդուհանդերձ, ըստ մարզական լրագրողի, ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել ու թույլ տալ նրան խաղալ Հայաստանի հավաքականում: