https://arm.sputniknews.ru/20220926/hrazdanum-meknarkel-e-haj-rusakan-eritasardakan-8-rd-hamazhoghovy-48902329.html
Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Sputnik Արմենիա
Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական... 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T18:17+0400
2022-09-26T18:17+0400
2022-09-26T18:17+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
երիտասարդ
համաժողով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/1a/48901949_0:4:1601:904_1920x0_80_0_0_8a9e414411438e491370a7c1d3716f50.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը:Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ առաջնորդների (շուրջ 100 մասնակից) համար։Բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կազմակերպության հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Փոխանցվել է նաև Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը:Միջոցառումը վարել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) պրոռեկտոր Գրիգորի Պետուշկովը:Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ հայ-ռուսական հոգևոր-մշակութային դարավոր կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև տարբեր ձևաչափերով համագործակցությունը երիտասարդության ոլորտում: Նա մասնավորապես ԱՊՀ և ներկայում նաև ԵԱՏՄ շրջանակներում ակտիվացող փոխգործակցության կողքին կարևորել է երկկողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունները:Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռուսական կողմը հետաքրքրված է հայկական փորձով, և իրենք նաև պատրաստակամ են կիսվել իրենց փորձով և զարգացնել հետագա համագործակցությունը: Իրենց հերթին երկու երկրների դիվանագիտական կառույցներից հնչել են հայ-ռուսական երիտասարդական ֆորումի կարևորությունն ընդգծող ելույթներ։Համաժողովի բացման արարողությունից հետո տեղի են ունեցել երիտասարդների հետ թեմատիկ քննարկումներ հետևյալ առանցքային թեմաներով՝ «Երիտասարդական ակտիվ գործունեությունը մարզերում և բուհերում», «Ոչ ֆորմալ կրթություն և նորարարություն», «Կամավորական աշխատանք»:Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մասնակիցների այց մշակութային վայրեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/1a/48901949_0:0:1215:911_1920x0_80_0_0_4bf487db7aa76413fec819929199cfcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երիտասարդ, համաժողով
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երիտասարդ, համաժողով
Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը:
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:
Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ առաջնորդների (շուրջ 100 մասնակից) համար։
Բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կազմակերպության հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Փոխանցվել է նաև Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը:
Միջոցառումը վարել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) պրոռեկտոր Գրիգորի Պետուշկովը:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ հայ-ռուսական հոգևոր-մշակութային դարավոր կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև տարբեր ձևաչափերով համագործակցությունը երիտասարդության ոլորտում: Նա մասնավորապես ԱՊՀ և ներկայում նաև ԵԱՏՄ շրջանակներում ակտիվացող փոխգործակցության կողքին կարևորել է երկկողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունները:
Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռուսական կողմը հետաքրքրված է հայկական փորձով, և իրենք նաև պատրաստակամ են կիսվել իրենց փորձով և զարգացնել հետագա համագործակցությունը: Իրենց հերթին երկու երկրների դիվանագիտական կառույցներից հնչել են հայ-ռուսական երիտասարդական ֆորումի կարևորությունն ընդգծող ելույթներ։
Համաժողովի բացման արարողությունից հետո տեղի են ունեցել երիտասարդների հետ թեմատիկ քննարկումներ հետևյալ առանցքային թեմաներով՝ «Երիտասարդական ակտիվ գործունեությունը մարզերում և բուհերում», «Ոչ ֆորմալ կրթություն և նորարարություն», «Կամավորական աշխատանք»:
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մասնակիցների այց մշակութային վայրեր: