https://arm.sputniknews.ru/20220926/haj-dprvocakannery-7-medal-en-nvatshel-evrvopaji-infvormatikaji-patanekan-olimpiadajum-48883472.html
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Հայաստանի թիմը 2021 թ.-ին օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T14:04+0400
2022-09-26T14:04+0400
2022-09-26T14:05+0400
հայաստան
դպրոցական
օլիմպիադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48882847_0:499:1200:1174_1920x0_80_0_0_2e847de8f190e134cb43e6c4f0a06992.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայ դպրոցականները 7 մեդալի են արժանացել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում, որը 2022 թ. սեպտեմբերի 19-ից 25-ը առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվել է ԵՊՀ-ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Օլիմպիադային մասնակցել են 32 երկրների 172 մասնակիցներ (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս))։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակիցներով: Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։Հիշեցնենք, որ 2021 թ.-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48882847_0:200:1200:1100_1920x0_80_0_0_ff237b9ff2b085616038cfa9e387ee45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոցական, օլիմպիադա
հայաստան, դպրոցական, օլիմպիադա
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում
14:04 26.09.2022 (Թարմացված է: 14:05 26.09.2022) Հայաստանի թիմը 2021 թ.-ին օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայ դպրոցականները 7 մեդալի են արժանացել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում, որը 2022 թ. սեպտեմբերի 19-ից 25-ը առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվել է ԵՊՀ-ում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադային մասնակցել են 32 երկրների 172 մասնակիցներ (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս))։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակիցներով: Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։
«Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցներն արժանացել են 7 մեդալների (1 ոսկի` «Քվանտ» վարժարանից Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ` «Քվանտ» վարժարանից Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ` «Ուսում» դպրոցից Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․))»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2021 թ.-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։