https://arm.sputniknews.ru/20220926/em-erkrnery-khetadzgen-rusakan-navti-aravelagujn-gni-veraberjal-hamadzajnagri-knqumy-48903237.html
ԵՄ երկրները կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի վերաբերյալ համաձայնագրի կնքումը
ԵՄ երկրները կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի վերաբերյալ համաձայնագրի կնքումը
Sputnik Արմենիա
Եվրամիության անդամ երկրները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը Ռուսաստանում մասնակի զորահավաքի հատարարումից հետո ռուսական նավթի համար... 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T18:31+0400
2022-09-26T18:31+0400
2022-09-26T18:31+0400
նավթ
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27598754_0:160:3073:1888_1920x0_80_0_0_f5b79c21e2dc392c8f3a7a655348a4cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԵՄ երկրները տարաձայնությունների պատճառով ամենայն հավանականությամբ կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի հաստատման հարցով համաձայնագրի կնքումը։ Bloomberg գործակալության հաղորդագրությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Ինչպես նշում է գործակալությունը, համաձայնագրի կնքումն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, քանի դեռ պատժամիջոցների ավելի լայն փաթեթը չի համաձայնեցվել:Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրամիության անդամ պետությունները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը ռուսական նավթի գների առավելագույն նիշ կսահմանի Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու` Արևմուտքի գաղափարը, հայտարարել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտերկիր, եթե դա հակասի իր սեփական շահերին:Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է առանց ռուսական գազի ձմռանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27598754_170:0:2901:2048_1920x0_80_0_0_95ef8e7167188def924dbb7756289938.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, գին
նավթ, ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, գին
ԵՄ երկրները կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի վերաբերյալ համաձայնագրի կնքումը
Եվրամիության անդամ երկրները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը Ռուսաստանում մասնակի զորահավաքի հատարարումից հետո ռուսական նավթի համար գների առավելագույն նիշ կսահմաներ:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԵՄ երկրները տարաձայնությունների պատճառով ամենայն հավանականությամբ կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի հաստատման հարցով համաձայնագրի կնքումը։ Bloomberg գործակալության հաղորդագրությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշում է գործակալությունը, համաձայնագրի կնքումն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, քանի դեռ պատժամիջոցների ավելի լայն փաթեթը չի համաձայնեցվել:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Կիպրոսն ու Հունգարիան այն երկրներից են, որոնք դեմ են արտահայտվել նավթի գների սահմանափակումներ մտցնելու առաջարկին, իսկ նման հարցերը ԵՄ-ում միասնական կարծիք են պահանջում:
Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրամիության անդամ պետությունները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը ռուսական նավթի գների առավելագույն նիշ կսահմանի Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսական էներգառեսուրսների գները սահմանափակելու` Արևմուտքի գաղափարը, հայտարարել է, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտերկիր, եթե դա հակասի իր սեփական շահերին: