https://arm.sputniknews.ru/20220926/dirqy-teghum-e-inchpes-kar-zintsarajvoghnery-patmum-en--adrbejanakan-verjin-sadranqi-masin-48894189.html
Դիրքը տեղում է, ինչպես կար. զինծառայողները պատմում են ադրբեջանական վերջին սադրանքի մասին
Դիրքը տեղում է, ինչպես կար. զինծառայողները պատմում են ադրբեջանական վերջին սադրանքի մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանական վերջին մասշտաբային հարձակումը հետ են մղել ինչպես ժամկետային զինծառայողները, այնպես էլ հրետանավորներն ու ականանետային ստորաբաժանումների տղաները։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T16:18+0400
2022-09-26T16:18+0400
2022-09-26T16:20+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
տեսանյութեր
տեսանյութ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինվոր
սահման
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48892118_0:0:999:562_1920x0_80_0_0_4f6002270eddf9fcf2c526dfbde6164b.jpg
«Ոչ մի բանից չէինք վախենում. մեր խնդիրը դիրքը պահելն էր»։ Ահա այս մտքով են ադրբեջանական վերջին ագրեսիային դիմակայել հայ ժամկետային զինծառայողները։ ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել հայ զինծառայողների սխրանքի մասին։Սյունիքի արևելյան լեռնաշղթան առաջնագիծ է, որի երկայնքով հայկական դիրքերն են, մի քանի տասնյակ մետր այն կողմ` ադրբեջանական։ Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը եղել է հենց այս ուղղությամբ, որտեղ մարտական հերթապահություն են անցկացնում ժամկետային զինծառայողները։Մյուսն էլ հավելում է` դիրքը տեղում է, ինչպես կար։«Տղերքն իրենց պահել են արծիվների պես, ամեն մեկն իր առջև դրած խնդիրը կատարել է »,–ասում է ժամկետային զինծառայող Արա Ավագյանը։Գործի են անցել նաև հրետանավորներն ու ականանետային ստորաբաժանումները։Տղաները գործել են կարգապահ ու առանց խուճապի։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48892118_102:0:851:562_1920x0_80_0_0_36f9188f033b2c74c95f044f817c0c5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինվոր, սահման, հայաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինվոր, սահման, հայաստան, видео
Դիրքը տեղում է, ինչպես կար. զինծառայողները պատմում են ադրբեջանական վերջին սադրանքի մասին
16:18 26.09.2022 (Թարմացված է: 16:20 26.09.2022) Ադրբեջանական վերջին մասշտաբային հարձակումը հետ են մղել ինչպես ժամկետային զինծառայողները, այնպես էլ հրետանավորներն ու ականանետային ստորաբաժանումների տղաները։
«Ոչ մի բանից չէինք վախենում. մեր խնդիրը դիրքը պահելն էր»։ Ահա այս մտքով են ադրբեջանական վերջին ագրեսիային դիմակայել հայ ժամկետային զինծառայողները։
ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել հայ զինծառայողների սխրանքի մասին։
Սյունիքի արևելյան լեռնաշղթան առաջնագիծ է, որի երկայնքով հայկական դիրքերն են, մի քանի տասնյակ մետր այն կողմ` ադրբեջանական։ Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը եղել է հենց այս ուղղությամբ, որտեղ մարտական հերթապահություն են անցկացնում ժամկետային զինծառայողները։
«Ամեն մեկս մեր տեղը գիտեինք ու ըստ հրամանի`ինչ պետք է, արել ենք»,–ասում է ժամկետային զինծառայող Հրաչյա Ներսիսյանը։
Մյուսն էլ հավելում է` դիրքը տեղում է, ինչպես կար։
«Տղերքն իրենց պահել են արծիվների պես, ամեն մեկն իր առջև դրած խնդիրը կատարել է »,–ասում է ժամկետային զինծառայող Արա Ավագյանը։
Գործի են անցել նաև հրետանավորներն ու ականանետային ստորաբաժանումները։
Տղաները գործել են կարգապահ ու առանց խուճապի։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։