https://arm.sputniknews.ru/20220926/azgajin-arajyntacy-nujnpes-kmasnakci-erevani-avaganu-yntrutjunnerin-48871803.html
«Ազգային առաջընթացը» նույնպես կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
«Ազգային առաջընթացը» նույնպես կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Sputnik Արմենիա
Կուսակցությունը կարծում է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է այլընտրանք տեսնել։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T10:34+0400
2022-09-26T10:34+0400
2022-09-26T10:35+0400
հայաստան
երևան
քաղաքապետ
ընտրություններ
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։Միաժամանակ նշվում է, որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից փորձել է լինել այլընտրանք, այդ իսկ պատճառով մասնակցել է 2018-ի ԱԺ ընտրություններին և նաև որոշել է մասնակցել ավագանու ընտրություններին։ Այս տարիների ընթացքում կուսակցությունն ընդլայնել է մասնագիտական ներուժը և որակապես վերամշակել ծրագրերը։Ըստ «Ազգային առաջընթացի»` ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։ Քաղաքական ուժը կարծում է, որ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե՛ ներկա իշխանությունների օրոք, թե՛ նախկինների վերադառնալու դեպքում։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, քաղաքապետ, ընտրություններ, երևանի ավագանի
հայաստան, երևան, քաղաքապետ, ընտրություններ, երևանի ավագանի
«Ազգային առաջընթացը» նույնպես կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
10:34 26.09.2022 (Թարմացված է: 10:35 26.09.2022) Կուսակցությունը կարծում է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է այլընտրանք տեսնել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության
ֆեյսբուքյան էջում։
«Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից փորձել է լինել այլընտրանք, այդ իսկ պատճառով մասնակցել է 2018-ի ԱԺ ընտրություններին և նաև որոշել է մասնակցել ավագանու ընտրություններին։ Այս տարիների ընթացքում կուսակցությունն ընդլայնել է մասնագիտական ներուժը և որակապես վերամշակել ծրագրերը։
Ըստ «Ազգային առաջընթացի»` ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։ Քաղաքական ուժը կարծում է, որ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե՛ ներկա իշխանությունների օրոք, թե՛ նախկինների վերադառնալու դեպքում։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին
հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա
Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը։