https://arm.sputniknews.ru/20220925/spvorty-khaghaghutjun-e-erevanum-meknarkel-e-brncqamarti-mijazgajin-federaciaji-kvongresy-48861375.html
Սպորտը նաև խաղաղություն է. Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը
Սպորտը նաև խաղաղություն է. Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը
Sputnik Արմենիա
Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, բռնցքամարտի համաշխարհային դեմքեր: 25.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-25T14:47+0400
2022-09-25T14:47+0400
2022-09-25T15:02+0400
երևան
բռնցքամարտ
բռնցքամարտի աշխարհի առաջնություն
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/19/48860103_0:60:700:454_1920x0_80_0_0_f5cddc2fb2ac1c7ba11b9cf72e0dd52f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Հայտնում են ՀՀ կառավարությունից։Հարությունյանն ասել է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: «Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում են ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին»,– ասել է նա:Արայիկ Հարությունյանն իր ելույթում շեշտել է, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում:Կառավարության ներկայացրած տվյալներով` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն էր:Սակայն նոր ընտրությունների անցկացմանը դեմ է քվեարկել ազգային ֆեդերացիաների 106 ներկայացուցիչ, կողմ ՝ 36, ևս չորս ներկայացուցիչ ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Այսպիսով, Ումար Կրեմլևն իր պաշտոնում կմնա ևս 4 տարի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/19/48860103_77:0:700:467_1920x0_80_0_0_2867143f6c08a310681615a22dd4369d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, բռնցքամարտ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, արայիկ հարությունյան
երևան, բռնցքամարտ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, արայիկ հարությունյան
Սպորտը նաև խաղաղություն է. Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը
14:47 25.09.2022 (Թարմացված է: 15:02 25.09.2022) Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, բռնցքամարտի համաշխարհային դեմքեր:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հարությունյանն ասել է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: «Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում են ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին»,– ասել է նա:
Արայիկ Հարությունյանն իր ելույթում շեշտել է, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում:
«Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»,– ասել է Հարությունյանը:
Կառավարության ներկայացրած տվյալներով` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն էր:
Սակայն նոր ընտրությունների անցկացմանը դեմ է քվեարկել ազգային ֆեդերացիաների 106 ներկայացուցիչ, կողմ ՝ 36, ևս չորս ներկայացուցիչ ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Այսպիսով, Ումար Կրեմլևն իր պաշտոնում կմնա ևս 4 տարի։