https://arm.sputniknews.ru/20220925/rd-zun-kankhel-e-zapvorvozhiei-aekin-anodachunervov-harvatselu-ukrainakan-zvorqeri-pvordzery-48864520.html
ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերը
ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերը
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։ 25.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-25T16:29+0400
2022-09-25T16:29+0400
2022-09-25T16:29+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
զապորոժիե
ատոմակայան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183190_0:86:3073:1814_1920x0_80_0_0_7208cfb4c2435a9b6f65955887b658fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները կանխել են 8 կամիկաձե-անօդաչուներով Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքին հարված հասցնելու փորձերը, բոլոր անօդաչուները խոցվել են ատոմակայանի տարածքից դուրս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Բացի այդ ՌԴ ԶՈւ–ն Նիկոլաևի մարզում ամերիկյան HIMARS ՀԿՌՀ–ի արձակման կայանք է խոցել։Բացի այդ 178 շրջաններում խոցվել է հրետանային 33 ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա։Հայտնում են նաև, որ ռուսական կործանիչները խոցել են ամերիկյան HARM հակառադիոլոկացիոն հրթիռների համար հարմարեցված ուկրաինական երկու ՄիԳ-29։ ՌԴ ԶՈւ–ն հրթիռային հարվածով Զապորոժիեում մինչև 100 օտարերկրյա վարձկան և 15 միավոր զինտեխնիկա է ոչնչացրել։ՊՆ–ն հայտնում է նաև, որ հակամարտկոցային պայքարի ժամանակ ՌԴ զորքերը Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Նիկոլաևի մարզերում և ԴԺՀ–ում ուկրաինական զորքերի հրետանային 7 դասակ են խոցել։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183190_0:0:2731:2048_1920x0_80_0_0_c4517ea18e09ab648651aef49163f04f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զապորոժիե, ատոմակայան, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զապորոժիե, ատոմակայան, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերը
ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները կանխել են 8 կամիկաձե-անօդաչուներով Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքին հարված հասցնելու փորձերը, բոլոր անօդաչուները խոցվել են ատոմակայանի տարածքից դուրս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ ՌԴ ԶՈւ–ն Նիկոլաևի մարզում ամերիկյան HIMARS ՀԿՌՀ–ի արձակման կայանք է խոցել։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածներով խոցվել են ուկրաինական զինվորականների 80-րդ դեսանտագրոհային բրիգադի գումարտակի հրամանատարական կետը Նիկոլաևի շրջանում, իսկ Զապորոժիեի արևմտյան արվարձանում և ԴԺՀ–ի Դրուժկովկայի շրջանում օտարերկրյա վարձկանների և 10-րդ լեռնագրոհային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետերը։
Բացի այդ 178 շրջաններում խոցվել է հրետանային 33 ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա։
Հայտնում են նաև, որ ռուսական կործանիչները խոցել են ամերիկյան HARM հակառադիոլոկացիոն հրթիռների համար հարմարեցված ուկրաինական երկու ՄիԳ-29։ ՌԴ ԶՈւ–ն հրթիռային հարվածով Զապորոժիեում մինչև 100 օտարերկրյա վարձկան և 15 միավոր զինտեխնիկա է ոչնչացրել։
ՊՆ–ն հայտնում է նաև, որ հակամարտկոցային պայքարի ժամանակ ՌԴ զորքերը Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Նիկոլաևի մարզերում և ԴԺՀ–ում ուկրաինական զորքերի հրետանային 7 դասակ են խոցել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։