00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդերին ՀՀ ԱԱԾ–ն չի հանձնել Թուրքիային. ծառայությունն անդրադարձել է արտահանձնման լուրերին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԱԾ շենքը
ՀՀ ԱԱԾ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2022
ՀՀ ԱԱԾ շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԱԾ–ն նշում է, որ ծառայության հասցեին հնչող մեղադրանքներն ու քննադատություններն «անհիմն ու մերկապարանոց» են։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը` ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ։
Հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ծառայության լիազորությունների շրջանակից։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունն արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»։
ԱԱԾ–ն նաև նշում է, որ ծառայության հասցեին հնչող մեղադրանքներն ու քննադատություններն «անհիմն ու մերկապարանոց» են, չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ իրավական հիմք։ Ըստ ԱԱԾ–ի` նպատակը ԱԱԾ–ին թիրախավորելն է։
Հիշեցնենք` սոցիալական կայքերում առկա տեղեկատվության համաձայն` Հայաստանը Թուրքիային է արտահանձնել ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
Սոցիալական կայքերում տեղեկատվությունը տարածողները կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Նշենք, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը Հայաստանում են 2021թ–ի օգոստոսի 16-ից։ Ըստ նրանց նկատմամբ հրուցված քրեական գործի` այդ օրը նրանք Սյունիքի մարզում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Արաքս գետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։
Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև զենք–զինամթերքի մաքսանենգության համար (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ): 2021թ–ի հոկտեմբերին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2022թ–ի ապրիլի 27-ին` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
Օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման: Սակայն պատիժը երկու ամբաստանյալների նկատմամբ էլ որոշվել էր պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։
Աթիլլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի ձերբակալության մասին թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր սեպտեմբերի 23-ին` նշելով, որ վերջինները Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ են։
Նրանց ձերբակալության մեջ Հայաստանի մասնակցության մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում։
Լրահոս
0