00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ սահմանների մասին հարցին Ադրբեջանից դրական արձագանք չկա. Փաշինյան

© AFP 2024 / YUKI IWAMURAՆիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ում
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2022
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հարց էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոկում գրառում է արել` անդրադառնալով ՄԱԿ–ի գերագույն վեհաժողովի իր ելույթին և Ադրբեջանի արձագանքին։
«Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները։ Ցավոք սրտի, այս հարցին դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23–ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե կարո՞ղ է ներկայացնել ՀՀ այն քարտեզը, որով պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը։
Փաշինյանը հավելել էր, որ եթե Ադրբեջանը ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ ընդունի ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 800 քկմ, ապա կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, որից հետո էլ կարող են սահմանազատման գործընթաց սկսել։ Սակայն, ըստ Փաշինյանի, հարցն այն է, որ Ադրբեջանը մինչև սահմանազատման գործընթացը` 2021-ին ՀՀ տարածքից40 քկմ է օկուպացրել։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Լրահոս
0