00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե ՌԴ-ն թուլանա, Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ–ի հանդեպ կդառնան ավելի սանձարձակ. Սաֆրաստյան

Սաֆրաստյան. Թուրքիան իր ռազմավարությամբ ձգտում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և դրանցում մասնավորապես Թուրքիայի դերակատարությանը։
Թուրքիայի ռազմավարությունը Հարավային Կովկասում խարսխված է այն դիրքորոշման վրա, որ պետք է տարածաշրջանը դիտարկել որպես բուֆերային գոտի իր և ՌԴ-ի միջև։ Այսպես է կարծում ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Sputnik Արմենիայի եթերում նա նշում է, որ Թուրքիան, քայլ առ քայլ ուժեղացնելով իր ազդեցությունը տարածաշրջանում, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այստեղից։
«Այդ ռազմավարության իրականացման ճանապարհին Թուրքիան կիրառում է տակտիկական տարբեր քայլեր ու հնարքներ, որոշ չափով համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց իրականում 1991 թվականից իր որդեգրած ռազմավարությունը չի փոխվել։ Պատկերացնենք մի իրադրություն. եթե Թուրքիայի համար հնարավորություն ստեղծվի իր ռազմավարությունն իրագործել բացահայտ կերպով` ի հակադրություն Ռուսաստանի, նա անվերապահորեն կգնա այդ քայլին»,– ասաց Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով` Հայաստան զորախմբեր մտցնելը Թուրքիայի համար դեռ կարմիր գիծ է, որովհետև ներկա փուլում, դիտարկելով իրական քաղաքականությունը, կարելի է ասել, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները դրան կտրուկ պատասխան տալու համար։ Բայց եթե ուկրաինական հակամարտության պատճառով Թուրքիային հակահարված տալու, նրա գործողությունները սահմանափակելու հնարավորություններն որոշակիորեն թուլանան, ապա Թուրքիան իր կրտսեր դաշնակից Ադրբեջանի հետ կդառնա ավելի սանձարձակ։
«Ներկա փուլում Թուրքիան և Ադրբեջանը դարձել են շատ ագրեսիվ այն պատճառով, որ չեն ստացել այն, ինչ նախապես ուզում էին 44-օրյա պատերազմի արդյունքում։ Հիմա հաղթողի իրավունքով ցանկանում են ամեն կերպ հասնել իրենց նպատակին` հաշվի չառնելով նույնիսկ այն իրողությունը, որ իրենց ուզածն իրականում իրենց չի պատկանում»,– ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանի դիտարկմամբ` Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելը Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը խառնելու ռուսական ծրագրի մի մասն էր, որովհետև Թուրքիան ինքն էլ ցանկանում էր խաղաղապահ զորախումբ տեղակայել Արցախում։ Ըստ նրա` Ռուսաստանը, չնայած Ուկրաինայի հետ կապված բարդություններին, շարունակում է Հարավային Կովկասում մնալ որպես գերիշխող ուժ։
Նշենք, որ օրեր առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հայտարարեց` այժմ Ռուսաստանի խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հայտնվել են նոր գործոններ, առաջին հերթին՝ թուրքականը։
Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս պահպանել գործընկերային հարաբերություններ Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ. դրանք են` և՛ Արևմուտքի հետ առճակատումը, և՛ իր սահմանների մոտ նոր հակամարտություն թույլ չտալու ձգտումը։ Մոսկվան շատ լավ է հասկանում, որ Անկարայի հավակնությունները չեն վերացել։ Շահերի բախում կա Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում։
Լրահոս
0