https://arm.sputniknews.ru/20220924/rvobert-menendesn-amn-petqartugharin-kvoch-e-arel-dadarecnel-adrbejanin-trvvogh-ognutjuny-48824656.html
Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրվող օգնությունը
Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրվող օգնությունը
Sputnik Արմենիա
Ամերիկացի սենատորը նշել է, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ռեժիմի վերջին ագրեսիան նրանց դաժանության ամենաթարմ վկայությունն է։ 24.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-24T12:09+0400
2022-09-24T12:09+0400
2022-09-24T12:17+0400
ռոբերտ մենենդես
սենատոր
սպառազինություն
ադրբեջան
էնթոնի բլինկեն
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44504145_0:22:1600:922_1920x0_80_0_0_7f4a524e6c120f2461913280cdb62a4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նամակ է ուղղել` կոչ անելով դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին` Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին սենատորը գրել է Twitter-ում։Մենենդեսը հավելել է, որ ադրբեջանական ռեժիմի այս ագրեսիան դաժանության վերջին վկայությունն է և հանդիսանում է ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերանայման պատճառ։ Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆՍենատորը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան և մոտ 100 հազար էթնիկ հայերի տեղահանման։ Նա գրել է նաև Ադրբեջանի կողմից արգելված զենքերի կիրառման և հայ գերիներին չվերադարձնելու, նրանց մարմինները խոշտանգելու և ծաղրելու մասին։Մենենդեսը հավելել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, որպեսզի գնահատի ԱՄՆ օգնության ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44504145_26:0:1473:1085_1920x0_80_0_0_7c53273ec6d023535040b7902e2826d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ մենենդես, սենատոր, սպառազինություն, ադրբեջան, էնթոնի բլինկեն, նամակ
ռոբերտ մենենդես, սենատոր, սպառազինություն, ադրբեջան, էնթոնի բլինկեն, նամակ
Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրվող օգնությունը
12:09 24.09.2022 (Թարմացված է: 12:17 24.09.2022) Ամերիկացի սենատորը նշել է, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ռեժիմի վերջին ագրեսիան նրանց դաժանության ամենաթարմ վկայությունն է։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նամակ է ուղղել` կոչ անելով դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին` Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին սենատորը գրել է Twitter-ում։
«Ես խորը մտահոգված եմ Հայաստանի տարածքում, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական հարձակումների վերսկսման կապակցությամբ։ Կապան, Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Ճակատեն համայնքների վրա այս չպատճառաբանված և անօրինական հարձակումները հանգեցրել են ավելի քան 100 հայերի մահվան»,- գրել է նա։
Մենենդեսը հավելել է, որ ադրբեջանական ռեժիմի այս ագրեսիան դաժանության վերջին վկայությունն է և հանդիսանում է ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերանայման պատճառ։
Սենատորը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան և մոտ 100 հազար էթնիկ հայերի տեղահանման։ Նա գրել է նաև Ադրբեջանի կողմից արգելված զենքերի կիրառման և հայ գերիներին չվերադարձնելու, նրանց մարմինները խոշտանգելու և ծաղրելու մասին։
«Չի կարելի համակերպվել Ադրբեջանի ագրեսիայի հետ։ ԱՄՆ-ն չպետք է որևէ դեր խաղա ավտորիտար դաժանությանն աջակցելու գործում»,- ասել է նա։
Մենենդեսը հավելել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, որպեսզի գնահատի ԱՄՆ օգնության ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։