https://arm.sputniknews.ru/20220924/pekinum-iravitshaky-hangist-e-hnaravvor-heghashrjman-masin-lurery-chen-hastatvum-zlm-48846511.html
Պեկինում իրավիճակը հանգիստ է, հնարավոր հեղաշրջման մասին լուրերը չեն հաստատվում. ԶԼՄ
Պեկինում իրավիճակը հանգիստ է, հնարավոր հեղաշրջման մասին լուրերը չեն հաստատվում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են ՉԺՀ-ի հիմնադրման 73-րդ տարեդարձին նվիրված «Ոսկե շաբաթին»։ 24.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-24T20:15+0400
2022-09-24T20:15+0400
2022-09-24T21:08+0400
չինաստան
պեկին
հեղաշրջում
զլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/167/77/1677743_0:0:3035:1708_1920x0_80_0_0_1a50d976a5b67b85cc209f092f3efeab.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության ուժեղացված միջոցներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։Այսօր առավոտյան համացանցում լուրեր էին տարածվել, որ Չինաստանում պետական հեղաշրջում է և իշխանությունը զինվորականներին է փոխանցվել։ Այդ մասին լուրերը ոչ մի կերպ և ոչ ոքի կողմից չեն հաստատվել։Բացի այդ, համացանցում լուրեր էին տարածվել, որ Պեկինի օդանավակայանում վեց հազար չվերթ է չեղարկվել։ Սակայն իրականում Պեկինի Շոուդու օդանավակայանում չեղարկվել է ընդամենը 491 թռիչք, իսկ Դասին օդանավակայանում՝ 430։ Այս օդանավակայաններից համապատասխանաբար մեկնել է 332 և 278 ինքնաթիռներ։Չինաստանը յուղ չի լցնի ուկրաինական հակամարտության կրակի վրա. արտգործնախարարՉինաստանում չվերթերի չեղարկումներն ու հետաձգումները պարբերաբար տեղի են ունենում տարբեր պատճառներով՝ սկսած եղանակային պայմաններից մինչև համաճարակային իրավիճակի։ Գնացքներով ուղևորությունների զանգվածային չեղարկման մասին տեղեկություններ չկան։Պեկինից դուրս գալն ու քաղաք մտնելը հնարավոր է առանց խնդիրների։ Ցանկացած ուղղությամբ ինքնաթիռի և գնացքի տոմսեր կարելի է ձեռք բերել սովորականի պես, միայն թե դրանք թանկանում են և արագ վաճառվում, քանի որ չինացիները տոնական շաբաթվա ընթացքում ակտիվորեն ճանապարհորդում են։Չինաստանը հայտարարել է Արևելաչինական ծովում մարտական կրակոցներով նոր զորավարժության մասինՀեռուստաալիքները, լրատվական գործակալությունները, թերթերն աշխատում են բնականոն ռեժիմով, սոցիալական ցանցերի աշխատանքում ընդհատումներ չկան։Այժմ Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին», որը նվիրված է ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակին։ Տոնը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին։
չինաստան
պեկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/167/77/1677743_173:0:2904:2048_1920x0_80_0_0_18a162a994c744f994ca2cf1eec9ff96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, պեկին, հեղաշրջում, զլմ
չինաստան, պեկին, հեղաշրջում, զլմ
Պեկինում իրավիճակը հանգիստ է, հնարավոր հեղաշրջման մասին լուրերը չեն հաստատվում. ԶԼՄ
20:15 24.09.2022 (Թարմացված է: 21:08 24.09.2022) Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են ՉԺՀ-ի հիմնադրման 73-րդ տարեդարձին նվիրված «Ոսկե շաբաթին»։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության ուժեղացված միջոցներ չկան, հաղորդում է
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այսօր առավոտյան համացանցում լուրեր էին տարածվել, որ Չինաստանում պետական հեղաշրջում է և իշխանությունը զինվորականներին է փոխանցվել։ Այդ մասին լուրերը ոչ մի կերպ և ոչ ոքի կողմից չեն հաստատվել։
Բացի այդ, համացանցում լուրեր էին տարածվել, որ Պեկինի օդանավակայանում վեց հազար չվերթ է չեղարկվել։ Սակայն իրականում Պեկինի Շոուդու օդանավակայանում չեղարկվել է ընդամենը 491 թռիչք, իսկ Դասին օդանավակայանում՝ 430։ Այս օդանավակայաններից համապատասխանաբար մեկնել է 332 և 278 ինքնաթիռներ։
Չինաստանում չվերթերի չեղարկումներն ու հետաձգումները պարբերաբար տեղի են ունենում տարբեր պատճառներով՝ սկսած եղանակային պայմաններից մինչև համաճարակային իրավիճակի։ Գնացքներով ուղևորությունների զանգվածային չեղարկման մասին տեղեկություններ չկան։
Պեկինից դուրս գալն ու քաղաք մտնելը հնարավոր է առանց խնդիրների։ Ցանկացած ուղղությամբ ինքնաթիռի և գնացքի տոմսեր կարելի է ձեռք բերել սովորականի պես, միայն թե դրանք թանկանում են և արագ վաճառվում, քանի որ չինացիները տոնական շաբաթվա ընթացքում ակտիվորեն ճանապարհորդում են։
Հեռուստաալիքները, լրատվական գործակալությունները, թերթերն աշխատում են բնականոն ռեժիմով, սոցիալական ցանցերի աշխատանքում ընդհատումներ չկան։
Այժմ Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին», որը նվիրված է ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակին։ Տոնը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին։