https://arm.sputniknews.ru/20220924/azatagrumy-sksvum-e-erabluric-tsnvoghnery-septemberi-27in-argelelu-en-pashinjani-mutqy--48827600.html
Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. ծնողները սեպտեմբերի 27–ին արգելելու են Փաշինյանի մուտքը
Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. ծնողները սեպտեմբերի 27–ին արգելելու են Փաշինյանի մուտքը
Sputnik Արմենիա
Զոհվածների ծնողները հանրությանը կոչ են անում 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին գնալ ու կանգնել իրենց կողքին։ 24.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-24T13:57+0400
2022-09-24T13:57+0400
2022-09-24T14:06+0400
նիկոլ փաշինյան
եռաբլուր պանթեոն
զոհ
ծնող
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/09/27482789_0:89:1600:989_1920x0_80_0_0_cbb746ac51021b2c6b2e608ad96a898d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, Արցախի 44–օրյա պատերազմի զոհերի ծնողները հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան (Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի 2–րդ տարելիցի օրը) կանխեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացրել է 44–օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը` Աննա Մկրտչյանը։Նշվում է, որ ծնողների համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։Զոհերի ծնողները հանրությանը կոչ են անում գնալ ու կանգնել իրենց կողքին։Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/09/27482789_168:0:1591:1067_1920x0_80_0_0_212ed0149527d80ed76cdb5d1a80a9be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եռաբլուր պանթեոն, զոհ, ծնող, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
նիկոլ փաշինյան, եռաբլուր պանթեոն, զոհ, ծնող, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. ծնողները սեպտեմբերի 27–ին արգելելու են Փաշինյանի մուտքը
13:57 24.09.2022 (Թարմացված է: 14:06 24.09.2022) Զոհվածների ծնողները հանրությանը կոչ են անում 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին գնալ ու կանգնել իրենց կողքին։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, Արցախի 44–օրյա պատերազմի զոհերի ծնողները հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան (Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի 2–րդ տարելիցի օրը) կանխեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն։
Իր ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացրել է 44–օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը` Աննա Մկրտչյանը։
Նշվում է, որ ծնողների համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։
«Լարելով բոլոր ուժերը`նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից, և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից»,–գրել է զոհվածի մայրը։
Զոհերի ծնողները հանրությանը կոչ են անում գնալ ու կանգնել իրենց կողքին։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան
ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին
տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը
հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։