https://arm.sputniknews.ru/20220923/surmalui-pajtjuni-gvortsvov-130-andz-e-harcaqnnvel-kalanavvorvatsneric-1-n-azat-e-ardzakvel-48767515.html
«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել
«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել
Sputnik Արմենիա
Կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել գրավի դիմաց։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T11:14+0400
2022-09-23T11:14+0400
2022-09-23T11:14+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
հարցաքննություն
հհ քննչական կոմիտե
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46846966_0:84:1600:984_1920x0_80_0_0_f14e252837241cd4320ec4db70f8b369.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, տուժող են ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկը համարվում է անհետ կորած։Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։ Առևտրի կենտրոնի փոխտնօրենն ավելի վաղ էր ազատ արձակվել։ Նրան ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46846966_88:0:1512:1068_1920x0_80_0_0_046c24b1fd23fc5da2d0acf781c2d79f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե, գրավ
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե, գրավ
«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել
Կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել գրավի դիմաց։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, տուժող են ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Քննչական կոմիտեն ավարտել է քննչական գործողությունները «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, նրանցից 3-ը կալանավորվել են, ապա դատարանի որոշմամբ նրանցից մեկի խափանման միջոցը փոխվել է և գրավ կիրառվել»,- ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկը համարվում է անհետ կորած։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։ Առևտրի կենտրոնի
փոխտնօրենն ավելի վաղ էր ազատ արձակվել։ Նրան ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»: