00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարտեզները դեռ չեն քննարկվում. Հայաստանը` Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մասին

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիք. սահման
Գեղարքունիք. սահման - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Գեղարքունիք. սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանը կարևոր է համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հիմքում դրվող քարտեզներով քննարկում դեռ չեն իրականացնում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Համապատասխան հարցումը մենք ՀՀ փոխվարչապետի գրասենյակ էինք ուղարկել օգոստոսի վերջին, որտեղ այն վերահասցեավորել են նախարարությանը։
«Սահմանազատման հիմքում դրվող քարտեզների հետ կապված այս պահին քննարկում չկա։ Միաժամանակ կարևոր ենք համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը` հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները», – ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Ադրբեջանի նախագահին ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը։
Նա նշել էր, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների համար։
Լրահոս
0