https://arm.sputniknews.ru/20220923/petutjany-pattsharvel-e-100-mln-drami-gujqajin-vnas-qreakan-varujt-e-nakhadzernvel-48776533.html
Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. քրեական վարույթ է նախաձեռնվել
Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Մոտ 230 մլն դրամ արժողությամբ գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T12:35+0400
2022-09-23T12:35+0400
2022-09-23T12:43+0400
հայաստան
հհ դատախազություն
պետություն
վնաս
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d76b8d8495efa8142eea4a827bedc007.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:Ըստ հաղորդագրության` գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:Շինությունը կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին, մինչդեռ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ շատ վաճառքի և գնահատման արժեքից:Պետական շահերի պաշտպանության կատարած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4488ae8da69d832f074d267479903961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, պետություն, վնաս, անշարժ գույք
հայաստան, հհ դատախազություն, պետություն, վնաս, անշարժ գույք
Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. քրեական վարույթ է նախաձեռնվել
12:35 23.09.2022 (Թարմացված է: 12:43 23.09.2022) Մոտ 230 մլն դրամ արժողությամբ գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Ըստ հաղորդագրության` գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:
Շինությունը կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին, մինչդեռ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ շատ վաճառքի և գնահատման արժեքից:
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021թ.-ի ապրիլի 8-ին կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ շուրջ 229,5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում նշված գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 100 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Պետական շահերի պաշտպանության կատարած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։