https://arm.sputniknews.ru/20220923/pashinjani-elujty-cavot-iroghutjunneri-ardzanagrumn-er-voronq-ajs-pahin-unenq-qaghaqaget-48778565.html
Փաշինյանի ելույթը արձանագրումն էր ցավոտ իրողությունների, որոնք այս պահին ունենք. քաղաքագետ
Փաշինյանի ելույթը արձանագրումն էր ցավոտ իրողությունների, որոնք այս պահին ունենք. քաղաքագետ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում առնչվում էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից... 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T13:26+0400
2022-09-23T13:26+0400
2022-09-23T13:33+0400
սուրեն սարգսյան
ամն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48759747_0:0:1601:901_1920x0_80_0_0_b61d9eb9b7a41dce412584f1508b5eba.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում`արձանագրեց, որ հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգին ուղղված ՀՀ դիվանագիտական բոլոր ջանքերը կարող են համարվել տապալված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ–ում«Որքան էլ այդ ջանքերը ներդրվել են մեր կողմից կամ միջնորդ պետությունների օգնությամբ ու աջակցությամբ, չեն հասել իրենց նպատակին։ Հիմա պետք է գիտակցել, որ Արևմուտքն ու Ռուսաստանը գտնվում են բավականին լարված վիճակում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է վարել շատ զգույշ, հավասարակշռված և նրբանկատ արտաքին քաղաքականություն։ Դա չի ենթադրում հրաժարվել այս կամ այն երկրի առաջնորդի կամ միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպումներից, պարզապես պետք է հնարավորինս հաշվի առնել բոլոր կողմերի նյարդային վիճակը` իրականացնելով կշռադատված նոր քայլեր ու գործողություններ»,– ասաց քաղաքագետը։Սարգսյանը հիշեցրեց, որ տարբեր առիթներ ունեցել ենք հասկանալու համար ՀՀ իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մակարդակը, հեռանկարային քայլեր անելու ունակության աստիճանը, և այդ առումով առանձնապես որևէ նոր բան չի արձանագրվել։Քաղաքագետը պնդում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերվելու մեխանիզմներն այդքան էլ բարդ չեն, առավել ևս, որ ժամանակին հավասարակշռված մոտեցումներ կիրառվել են, իսկ շատ երկրներ նման գործելակերպով առաջնորդվում են նաև մեր օրերում։Սարգսյանի դիտարկմամբ, դատելով Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքական դաշտում արված գործողություններից, կարելի է ասել, որ մեր հնարավորություններն այս պահին խիստ սահմանափակ են։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48759747_65:0:1488:1067_1920x0_80_0_0_0a7f34bcdb7cce57f0cef23c7ef94bc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սարգսյան, ամն, հայաստան, ադրբեջան
սուրեն սարգսյան, ամն, հայաստան, ադրբեջան
Փաշինյանի ելույթը արձանագրումն էր ցավոտ իրողությունների, որոնք այս պահին ունենք. քաղաքագետ
13:26 23.09.2022 (Թարմացված է: 13:33 23.09.2022) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում առնչվում էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային և դրա հետևանքներին. մեկնաբանում է քաղաքագետը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում`արձանագրեց, որ հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգին ուղղված ՀՀ դիվանագիտական բոլոր ջանքերը կարող են համարվել տապալված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Որքան էլ այդ ջանքերը ներդրվել են մեր կողմից կամ միջնորդ պետությունների օգնությամբ ու աջակցությամբ, չեն հասել իրենց նպատակին։ Հիմա պետք է գիտակցել, որ Արևմուտքն ու Ռուսաստանը գտնվում են բավականին լարված վիճակում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է վարել շատ զգույշ, հավասարակշռված և նրբանկատ արտաքին քաղաքականություն։ Դա չի ենթադրում հրաժարվել այս կամ այն երկրի առաջնորդի կամ միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպումներից, պարզապես պետք է հնարավորինս հաշվի առնել բոլոր կողմերի նյարդային վիճակը` իրականացնելով կշռադատված նոր քայլեր ու գործողություններ»,– ասաց քաղաքագետը։
Սարգսյանը հիշեցրեց, որ տարբեր առիթներ ունեցել ենք հասկանալու համար ՀՀ իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մակարդակը, հեռանկարային քայլեր անելու ունակության աստիճանը, և այդ առումով առանձնապես որևէ նոր բան չի արձանագրվել։
Քաղաքագետը պնդում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերվելու մեխանիզմներն այդքան էլ բարդ չեն, առավել ևս, որ ժամանակին հավասարակշռված մոտեցումներ կիրառվել են, իսկ շատ երկրներ նման գործելակերպով առաջնորդվում են նաև մեր օրերում։
«Հարաբերություններում ոսկե միջինը գտնելն անհնարին բան չէ, ուստի կարելի է գտնել այդ ձևաչափը` համադրելով մեր շահերը գլոբալ խաղացողների հետ։ Դա հենց դիվանագիտության արվեստն է։ Ցավոք, այս պահին չունենք դիվանագիտական անհրաժեշտ ներուժ` նման հարաբերություններ կառուցելու»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Սարգսյանի դիտարկմամբ, դատելով Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքական դաշտում արված գործողություններից, կարելի է ասել, որ մեր հնարավորություններն այս պահին խիստ սահմանափակ են։