https://arm.sputniknews.ru/20220923/ispanian-hajastanum-despanutjun-e-bacum-48817481.html
Իսպանիան Հայաստանում դեսպանություն է բացում
Իսպանիան Հայաստանում դեսպանություն է բացում
Sputnik Արմենիա
Զրուցակիցներն են անդրադարձել են նաև սահմանային իրավիճակին, խորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T23:46+0400
2022-09-23T23:46+0400
2022-09-23T23:46+0400
իսպանիա
հայաստան
դեսպանատուն
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48815146_0:42:800:492_1920x0_80_0_0_0c546be216db59a91ef12b6c9c96abd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Իսպանիայի կառավարությունը որոշումը՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ։Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Նա ընդգծել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա։ԱԺ նախագահը նաև Իսպանիայի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան:Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 27-ին: Նշենք, որ մինչ այս ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանների նստավայրը Մոսկվայում էր։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48815146_44:0:756:534_1920x0_80_0_0_b83baef503b1a605c7a6b3e46299bd58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, հայաստան, դեսպանատուն, ալեն սիմոնյան
իսպանիա, հայաստան, դեսպանատուն, ալեն սիմոնյան
Իսպանիան Հայաստանում դեսպանություն է բացում
Զրուցակիցներն են անդրադարձել են նաև սահմանային իրավիճակին, խորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին,
հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Իսպանիայի կառավարությունը որոշումը՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ։
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Նա ընդգծել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա։
ԱԺ նախագահը նաև Իսպանիայի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան:
«ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 27-ին: Նշենք, որ մինչ այս ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանների նստավայրը Մոսկվայում էր։