https://arm.sputniknews.ru/20220923/henc-ajs-pahin-adrbejany-vochnchacnum-e-hajkakan-mshakutajin-zharangutjuny-ararat-mirzvojan-48762172.html
Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան
Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T09:16+0400
2022-09-23T09:16+0400
2022-09-23T09:39+0400
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
նյու յորք
նախարար
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48761337_0:110:2100:1291_1920x0_80_0_0_7060efaf7e59ecf64964ec854fe444ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նա նշել է, որ առավել քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի:Նա այս առումով բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանց մի մասն արդեն կայացել է։
նյու յորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48761337_117:0:1984:1400_1920x0_80_0_0_ee8dedfff7f4d9ef7769261a00c2a836.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նյու յորք, նախարար, արտաքին գործերի նախարարություն (ագն)
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նյու յորք, նախարար, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան
09:16 23.09.2022 (Թարմացված է: 09:39 23.09.2022) Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանն ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ»,–ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ առավել քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։
Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի:
Նա այս առումով բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանց մի մասն արդեն կայացել է։