https://arm.sputniknews.ru/20220923/hajkakan-karmir-khachn-ajakcutjun-e-tramadrum-teghahanvats-andzanc-48798987.html
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Sputnik Արմենիա
ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում... 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T16:55+0400
2022-09-23T16:55+0400
2022-09-23T17:02+0400
կարմիր խաչ
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48799261_0:15:2048:1167_1920x0_80_0_0_621f1ceca27e2c57c8f6c814432f6aed.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է ցուցաբերում ներքին տեղահանված անձանց։ Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, այս օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը։ Նրանց տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների առաջին օգնության պայուսակներ:Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնային կարիքի հաշվառման հարթակ:Տեղեկացվում է նաև, որ ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։Հոգեբանական աջակցության համար կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48799261_228:0:2048:1365_1920x0_80_0_0_affd958c53ab4f53474bc77d7b519c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, օգնություն
կարմիր խաչ, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, օգնություն
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
16:55 23.09.2022 (Թարմացված է: 17:02 23.09.2022) ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում, ինչպռես նաև հոգեբանական աջակցություն տրամադրում զոհվածների ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է ցուցաբերում ներքին տեղահանված անձանց։
Ինչպես
հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, այս օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը։ Նրանց տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների առաջին օգնության պայուսակներ:
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնային կարիքի հաշվառման հարթակ:
Տեղեկացվում է նաև, որ ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Հոգեբանական աջակցության համար կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։