https://arm.sputniknews.ru/20220923/hajastanic-aveli-shat-kvonjaki-spirt-e-artahanvum-qan-artadrvum-e-artak-sargsjan-48750924.html
Հայաստանից ավելի շատ կոնյակի սպիրտ է արտահանվում, քան արտադրվում է. Արտակ Սարգսյան
Հայաստանից ավելի շատ կոնյակի սպիրտ է արտահանվում, քան արտադրվում է. Արտակ Սարգսյան
Sputnik Արմենիա
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի` կոնյակի սպիրտի... 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T00:33+0400
2022-09-23T00:33+0400
2022-09-23T00:33+0400
ռադիո
կոնյակ
սպիրտ
խաղող
արտահանում
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48750374_0:192:1024:768_1920x0_80_0_0_549248abe38306093ba6bbe4417cdfa7.jpg
Անհայտ ծագմամբ սպիրտ է ներկրվում Հայաստան, գունավորվում է և վաճառվում որպես կոնյակի սպիրտ
Sputnik Արմենիա
Անհայտ ծագմամբ սպիրտ է ներկրվում Հայաստան, գունավորվում է և վաճառվում որպես կոնյակի սպիրտ
Կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնության երկարաձգումը արտահանողների համար արդարացված է, բայց իսկապե՞ս խաղողից է արտադրվել այդքան կոնյակի սպիրտը։ Խաղողագործները կանգնած են խնդրի առջև, հատուկենտ գործարաններ են նրանց հետ աշխատում օրինական պայմանագով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով, այն կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։ Նախագծի հիմնավորման համաձայն` որոշումը պայմանավորված է ՀՀ-ում անցած 3 տարիների ընթացքում կուտակված կոնյակի սպիրտի մեծ քանակությամբ, որը, ըստ նախագծի հեղինակների, կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի հետևանք է։Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում սպիրտից կոնյակ չի արտադրվում, որպես պատրաստի պրոդուկտ չի արտահանվում, և ինչու են շարունակում կոնյակի սպիրտ ներկրել, Սարգսյանն ընդգծեց, որ անհայտ ծագմամբ սպիրտ է ներկրվում Հայաստան, գունավորվում է և վաճառվում որպես կոնյակի սպիրտ, իսկ գյուղացին նորից մնում է կոտրած տաշտակի առջև։«Ասում են, թե յուրաքանչյուր տարի մթերվում է հազարավոր տոննա խաղող, բայց իրականում եկեք տեսնենք` այդքան խաղող կա՞, ումի՞ց են գնել, եթե անգամ այդքան մթերված խաղողը ճզմեն, այդքան տարա գոյություն չունի։ Խաղող չի ընդունվում, բայց մեկ էլ տեսնում ես, որ միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանվում է արտոնություն։ Ամեն մեկն ինչ–որ հայտարարություն է անում և թիվ նկարում, դրա համար էլ այսօր այս վիճակում ենք հայտնվել։ Եթե անգամ քննարկենք, թե սպիրտի համար ինչպիսի հումք է ներկրվում, ինչպիսի սպիրտ է արտադրվում և ով է արտահանման արտոնություն ստանում, դրանք արդեն երկրորդական հարցեր են»,– ասաց Սարգսյանը։Նրա պնդմամբ` Հայաստանում փաստացի գյուղացու և վերամշակողի միջև խաղողի գնման պայմանագիր չկա, բերքը դաշտերում է, անելանելի վիճակ է, որովհետև առաջարկվող պայմաններն ի նպաստ գյուղացու չեն, իսկ մթերման գինն էլ խաղողի ինքնարժեքից 30-40 տոկոսով ցածր է։ Կոնյակի սպիրտի արտահանումն արատավոր քաղաքականություն է. ՀարությունյանՊաշտոնական տվյալներով, 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին՝ 7.1, 2021 թվականին՝ 6.7, իսկ 2022 թվականի 6 ամիսներին՝ 2.2 մլն լիտր։ ։Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է շուրջ 12.2 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին` 17.6, 2021–ին՝ 14.6 մլն լիտր։Նշենք, որ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից որոշում էր ընդունել, համաձայն որի 100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց արտահանողն ազատվում է 100 դրամ պետական տուրքի վճարումից։Այս որոշման ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48750374_0:0:1024:768_1920x0_80_0_0_777e5bb3b093551b5b64dbb70dc16536.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, սպիրտ, խաղող, արտահանում, պոդկաստ, аудио
կոնյակ, սպիրտ, խաղող, արտահանում, պոդկաստ, аудио
Հայաստանից ավելի շատ կոնյակի սպիրտ է արտահանվում, քան արտադրվում է. Արտակ Սարգսյան
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի` կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնությունը երկարաձգվել է ևս մեկ տարով և կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։
Կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնության երկարաձգումը արտահանողների համար արդարացված է, բայց իսկապե՞ս խաղողից է արտադրվել այդքան կոնյակի սպիրտը։ Խաղողագործները կանգնած են խնդրի առջև, հատուկենտ գործարաններ են նրանց հետ աշխատում օրինական պայմանագով,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն
այսօրվա նիստում որոշել է կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով, այն կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։ Նախագծի հիմնավորման համաձայն` որոշումը պայմանավորված է ՀՀ-ում անցած 3 տարիների ընթացքում կուտակված կոնյակի սպիրտի մեծ քանակությամբ, որը, ըստ նախագծի հեղինակների, կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի հետևանք է։
«Այդ որոշումը խաղողագործի՞ համար է, թե՞ օլիգարխների։ Այդ ե՞րբ գյուղացիներից գնեցին այդքան խաղող, որ այդքան էլ կոնյակի սպիրտ կուտակվեց։ Ամեն անգամ կեղծելով և ուռճացնելով վիճակագրական տվյալները` ստանում են խաղողի մթերման թվեր և ինչ–որ բանաձևերի միջոցով որոշում են, թե քանի միլիոն լիտր կոնյակի սպիրտ է արտադրվել։ Եվ վերջում էլ արտոնություն են սահմանում այդ քանակի արտահանման համար։ Իրականում ոչ ոք խաղողագործի հետ պայմանագիր չի կնքում, որպեսզի կոնյակի սպիրտի համար որպես հումք գնեն հենց խաղողը»,– ասաց խողողագործների միության նախագահը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում սպիրտից կոնյակ չի արտադրվում, որպես պատրաստի պրոդուկտ չի արտահանվում, և ինչու են շարունակում կոնյակի սպիրտ ներկրել, Սարգսյանն ընդգծեց, որ անհայտ ծագմամբ սպիրտ է ներկրվում Հայաստան, գունավորվում է և վաճառվում որպես կոնյակի սպիրտ, իսկ գյուղացին նորից մնում է կոտրած տաշտակի առջև։
«Ասում են, թե յուրաքանչյուր տարի մթերվում է հազարավոր տոննա խաղող, բայց իրականում եկեք տեսնենք` այդքան խաղող կա՞, ումի՞ց են գնել, եթե անգամ այդքան մթերված խաղողը ճզմեն, այդքան տարա գոյություն չունի։ Խաղող չի ընդունվում, բայց մեկ էլ տեսնում ես, որ միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանվում է արտոնություն։ Ամեն մեկն ինչ–որ հայտարարություն է անում և թիվ նկարում, դրա համար էլ այսօր այս վիճակում ենք հայտնվել։ Եթե անգամ քննարկենք, թե սպիրտի համար ինչպիսի հումք է ներկրվում, ինչպիսի սպիրտ է արտադրվում և ով է արտահանման արտոնություն ստանում, դրանք արդեն երկրորդական հարցեր են»,– ասաց Սարգսյանը։
Նրա պնդմամբ` Հայաստանում փաստացի գյուղացու և վերամշակողի միջև խաղողի գնման պայմանագիր չկա, բերքը դաշտերում է, անելանելի վիճակ է, որովհետև առաջարկվող պայմաններն ի նպաստ գյուղացու չեն, իսկ մթերման գինն էլ խաղողի ինքնարժեքից 30-40 տոկոսով ցածր է։
Պաշտոնական տվյալներով, 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին՝ 7.1, 2021 թվականին՝ 6.7, իսկ 2022 թվականի 6 ամիսներին՝ 2.2 մլն լիտր։ ։
Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է շուրջ 12.2 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին` 17.6, 2021–ին՝ 14.6 մլն լիտր։
Նշենք, որ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից որոշում էր ընդունել, համաձայն որի 100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց արտահանողն ազատվում է 100 դրամ պետական տուրքի վճարումից։
Այս որոշման ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։