https://arm.sputniknews.ru/20220923/dvoneckum-luganskum-zapvorvozhiei-ev-khersvoni-marzerum-hanraqve-e-anckacvum-tesanjut-48794181.html
Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվե է անցկացվում. տեսանյութ
Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվե է անցկացվում. տեսանյութ
Sputnik Արմենիա
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներն ակտիվ մասնակցում են Ռուսաստանին միանալու հանրաքվեին: 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T15:54+0400
2022-09-23T15:54+0400
2022-09-23T15:57+0400
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
հանրաքվե
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48788107_0:0:854:480_1920x0_80_0_0_e411c4d1bf4925d4027f9d26689bd060.jpg
ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիե և Խերսոնի շրջաններում մեկնարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները։ Անվտանգությունից ելնելով` առաջին չորս օրերը քվեարկությունը կանցկացվի ոչ թե ընտրատեղամասերում, այլ բնակելի տներին կից տարածքներում։ Քվեարկությունը կշարունակվի հինգ օր ՝ մինչև սեպտեմբերի 27-ը։Տեղամասերից մեկում արդեն քվեարկել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Որքա՜ն երկար ենք սպասել սրան»,- ասել է Պուշիլինը և ցույց տվել «Այո» նշագրումով քվեաթերթիկը։Նշենք, որ հանրաքվեներ անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։ՌԴ օդատիեզերական ուժերը Դոնեցկում 320 ուկրաինացի զինվորական և վարձկան են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Обстановка на избирательных участках в первый день референдума
Sputnik Արմենիա
Обстановка на избирательных участках в первый день референдума
2022-09-23T15:54+0400
true
PT1M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48788107_94:0:734:480_1920x0_80_0_0_1d02bf74ba18d34e5ed60d3f4732eeae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, դոնեցկ, լուգանսկ, հանրաքվե, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
դոնբաս, դոնեցկ, լուգանսկ, հանրաքվե, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվե է անցկացվում. տեսանյութ
15:54 23.09.2022 (Թարմացված է: 15:57 23.09.2022) ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներն ակտիվ մասնակցում են Ռուսաստանին միանալու հանրաքվեին:
ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիե և Խերսոնի շրջաններում մեկնարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները։ Անվտանգությունից ելնելով` առաջին չորս օրերը քվեարկությունը կանցկացվի ոչ թե ընտրատեղամասերում, այլ բնակելի տներին կից տարածքներում։ Քվեարկությունը կշարունակվի հինգ օր ՝ մինչև սեպտեմբերի 27-ը։
Տեղամասերից մեկում արդեն քվեարկել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Որքա՜ն երկար ենք սպասել սրան»,- ասել է Պուշիլինը և ցույց տվել «Այո» նշագրումով քվեաթերթիկը։
Նշենք, որ հանրաքվեներ անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։