https://arm.sputniknews.ru/20220923/adrbejani-agresian-harvatsum-e-taratsashrjani-kajun-khaghaghutjan-orakargin-hh-nakhagah-48815807.html
Ադրբեջանի ագրեսիան հարվածում է տարածաշրջանի կայուն խաղաղության օրակարգին. ՀՀ նախագահ
Ադրբեջանի ագրեսիան հարվածում է տարածաշրջանի կայուն խաղաղության օրակարգին. ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Մարկ Դեմեսմեկերը նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում: 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T22:52+0400
2022-09-23T22:52+0400
2022-09-23T23:05+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
վահագն խաչատուրյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
բելգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48815920_0:170:2001:1295_1920x0_80_0_0_d63cdfa2fb4adeef3157cf4d5f4981a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված նախահարձակ գործողություններին և դրանց հետևանքներին:«Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան հարված է հասցնում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ:Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի ընդլայնել մեր հարաբերությունները, նոր բնագավառներ ընդգրկել»,- ասել է նախագահը:Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին ընդունելության համար և շեշտել, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48815920_134:0:1909:1331_1920x0_80_0_0_bd00c8ce6426fb349655545c0f4dbe1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, բելգիա
վահագն խաչատուրյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, բելգիա
Ադրբեջանի ագրեսիան հարվածում է տարածաշրջանի կայուն խաղաղության օրակարգին. ՀՀ նախագահ
22:52 23.09.2022 (Թարմացված է: 23:05 23.09.2022) Մարկ Դեմեսմեկերը նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը,
հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված նախահարձակ գործողություններին և դրանց հետևանքներին:
«Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան հարված է հասցնում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի ընդլայնել մեր հարաբերությունները, նոր բնագավառներ ընդգրկել»,- ասել է նախագահը:
Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին ընդունելության համար և շեշտել, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։