https://arm.sputniknews.ru/20220922/tsitsernakaberdi-hishvoghutjan-purakum-tsar-tnkelu-tegh-chi-mnacel-taratsqy-kyndlajnvi-48725859.html
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ծառ տնկելու տեղ չի մնացել. տարածքը կընդլայնվի
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ծառ տնկելու տեղ չի մնացել. տարածքը կընդլայնվի
Sputnik Արմենիա
1997թ–ին հիմնված խորհրդանշական պուրակում այս պահին շուրջ 200 ծառ կա: 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T13:14+0400
2022-09-22T13:14+0400
2022-09-22T13:19+0400
ծիծեռնակաբերդ
ծառ
այգի
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48725521_0:73:1600:973_1920x0_80_0_0_0223e5d9447db88fbe416cba75829283.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ԿԳՄՍՆ բյուջեից 14 124 000 դրամ կհատկացվի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից հատվածում գտնվող Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու համար:Բանն այն է, որ, ըստ բերված հիմնավորման` Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված տեղերը գրեթե սպառվում են:Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ, լուսանկարներ1997թ–ին հիմնված խորհրդանշական պուրակում այս պահին շուրջ 200 ծառ կա: Հայաստան ժամանած ու Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած տարբեր երկրների պաշտոնյաներն ու պատվիրակության ղեկավարները, ձևավորված ավանդույթով, իսկ 2002թ.-ի մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգով հաստատված կարգով, Հիշողության պուրակում եղևնի են տնկում:Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ և բարերարներ:Ծիծեռնակաբերդի բարձունքում 250 ծառ է տնկվելուՊուրակում առաջին ծառը` թվագրված 1997 թվականով, տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48725521_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e41e4345e2668ef8762ee2d2c6f6766a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, ծառ, այգի, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հհ կառավարություն
ծիծեռնակաբերդ, ծառ, այգի, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հհ կառավարություն
Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ծառ տնկելու տեղ չի մնացել. տարածքը կընդլայնվի
13:14 22.09.2022 (Թարմացված է: 13:19 22.09.2022) 1997թ–ին հիմնված խորհրդանշական պուրակում այս պահին շուրջ 200 ծառ կա:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ԿԳՄՍՆ բյուջեից 14 124 000 դրամ կհատկացվի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից հատվածում գտնվող Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու համար:
Բանն այն է, որ, ըստ բերված հիմնավորման` Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված տեղերը գրեթե սպառվում են:
1997թ–ին հիմնված խորհրդանշական պուրակում այս պահին շուրջ 200 ծառ կա: Հայաստան ժամանած ու Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած տարբեր երկրների պաշտոնյաներն ու պատվիրակության ղեկավարները, ձևավորված ավանդույթով, իսկ 2002թ.-ի մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգով հաստատված կարգով, Հիշողության պուրակում եղևնի են տնկում:
Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ և բարերարներ:
Պուրակում առաջին ծառը` թվագրված 1997 թվականով, տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի: