https://arm.sputniknews.ru/20220922/putinn-ajdpisi-ban-chi-asel-zakharvovan-anparkesht-e-anvanel-mak-um-bajdeni-elujty-48722905.html
«Պուտինն այդպիսի բան չի ասել». Զախարովան անպարկեշտ է անվանել ՄԱԿ-ում Բայդենի ելույթը
«Պուտինն այդպիսի բան չի ասել». Զախարովան անպարկեշտ է անվանել ՄԱԿ-ում Բայդենի ելույթը
Sputnik Արմենիա
Դիվանագետն ընդգծել է, որ այդպիսի դիրքորոշումը «քարոզչական քայլ» է համարվում։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T12:38+0400
2022-09-22T12:38+0400
2022-09-22T12:38+0400
մարիա զախարովա
ռուսաստան
ամն
վլադիմիր պուտին
ջո բայդեն
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46106043_0:0:1600:900_1920x0_80_0_0_845e7642c1b4f9e5e321a89c09cf0bba.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպարկեշտ է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից միջուկային սպառնալիքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի կեղծ մեջբերումը։Ինչպես նշել է Զախարովան, ԱՄՆ նախագահն ամրագրել է այն, ինչ հիմա տարածվում է ամերիկյան ԶԼՄ-ներում։«Սա բացարձակապես քարոզչական քայլ է, որը պարտադրվում է հանրությանը, հասարակական կարծիքին` ի հեճուկս այն ամենի, ինչ իրականանում է ասվել»,– եզրափակել է Զախարովան։Նախօրեին, ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն իբր բացահայտ սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ` դրանով իսկ անտեսելով դրա չտարածման ռեժիմը։Այդ հայտարարությունը հնչել է քաղաքացիներին ուղղված Պուտինի ելույթից մի քանի ժամ անց, որտեղ նա հայտարարել է, թե Արևմուտքը հակառուսական հռետորաբանության մեջ անցել է չափերը, իսկ Ռուսաստանի հասցեին մշտական սպառնալիքներ են հնչում։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից գործի է դրվել «միջուկային շանտաժը»։ Պուտինը հիշեցրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ–ի դաշնակիցներին, որ Ռուսաստանի ռազմական տեխնիկան որոշ բաղադրիչներով գերազանցում է արտասահմանյանին, նախազգուշացրել է ՌԴ–ին միջուկային զենքով սպառնացողներին, որ քամիները նաև իրենց ուղղությամբ կարող են շրջվել։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46106043_194:0:1394:900_1920x0_80_0_0_13456716875961dfe20e89c21f5b496d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, ջո բայդեն, միջուկային զենք
մարիա զախարովա, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, ջո բայդեն, միջուկային զենք
«Պուտինն այդպիսի բան չի ասել». Զախարովան անպարկեշտ է անվանել ՄԱԿ-ում Բայդենի ելույթը
Դիվանագետն ընդգծել է, որ այդպիսի դիրքորոշումը «քարոզչական քայլ» է համարվում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպարկեշտ է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից միջուկային սպառնալիքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի կեղծ մեջբերումը։
«ԱՄՆ նախագահի ելույթն անպարկեշտ է ոչ այն պատճառով, որ նրանք իրավունք չունեն զբաղվելու այլ երկրներով։ Բանն այն է, որ նա սկսել է իբր Ռուսաստանի նախագահի մեջբերումից։ Մենք ստուգել ենք Բայդենի խոսքերը։ Բայդենը դա հստակ է ասում, իսկ Ռուսաստանի նախագահը նման բան չի ասել»,– «Соловьев Live–ի» ուղիղ եթերում պարզաբանել է դիվանագետը։
Ինչպես նշել է Զախարովան, ԱՄՆ նախագահն ամրագրել է այն, ինչ հիմա տարածվում է ամերիկյան ԶԼՄ-ներում։
«Սա բացարձակապես քարոզչական քայլ է, որը պարտադրվում է հանրությանը, հասարակական կարծիքին` ի հեճուկս այն ամենի, ինչ իրականանում է ասվել»,– եզրափակել է Զախարովան։
Նախօրեին, ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն իբր բացահայտ սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ` դրանով իսկ անտեսելով դրա չտարածման ռեժիմը։
Այդ հայտարարությունը հնչել է քաղաքացիներին ուղղված Պուտինի ելույթից մի քանի ժամ անց, որտեղ նա հայտարարել է, թե Արևմուտքը հակառուսական հռետորաբանության մեջ անցել է չափերը, իսկ Ռուսաստանի հասցեին մշտական սպառնալիքներ են հնչում։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից գործի է դրվել «միջուկային շանտաժը»։ Պուտինը հիշեցրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ–ի դաշնակիցներին, որ Ռուսաստանի ռազմական տեխնիկան որոշ բաղադրիչներով գերազանցում է արտասահմանյանին, նախազգուշացրել է ՌԴ–ին միջուկային զենքով սպառնացողներին, որ քամիները նաև իրենց ուղղությամբ կարող են շրջվել։