https://arm.sputniknews.ru/20220922/lragrvoghneri-nkatmamb-azh-um-katarvats-votndzgutjunneri-depqi-artiv-haghvordum-e-nerkajacvel-48716914.html
Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել
Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել
Sputnik Արմենիա
Օրեր առաջ նման գործողություններ են կատարել Ազգային ժողովում պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԱԾ ՊՊԾ ծառայողները։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T10:57+0400
2022-09-22T10:57+0400
2022-09-22T11:16+0400
լրագրող
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ալեն սիմոնյան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանյան MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել։Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը։Նշվում է, որ գործողությունները կատարվել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի (ՔՊ խմբակցություն), ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից։Նշենք, որ ԱԺ–ում սեպտեմբերի 15-ին MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի և ՔՊ–ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի ընթացքում Պողոսյանը, հունից դուրս գալով, ցանկացել էր հեռախոսով հարվածել Գևորգյանին։ Նույն օրը մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և Yerevan.Today լրատվական կայքի Սյուզի Բադոյանի միջև։ Լրագրողը փորձել էր հարց հնչեցնել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ընդգծել էր, որ չի պատրաստվում պատասխանել իր հարցերին։ Այդ միջադեպերից հետո ՊՊԾ ծառայողները, Ալեն Սիմոնյանի հանձնարարականով, բռնի ուժով դուրս էին հանել լրագրողներին շենքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ալեն սիմոնյան, հհ դատախազություն
լրագրող, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ալեն սիմոնյան, հհ դատախազություն
Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել
10:57 22.09.2022 (Թարմացված է: 11:16 22.09.2022) Օրեր առաջ նման գործողություններ են կատարել Ազգային ժողովում պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԱԾ ՊՊԾ ծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանյան MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին
հաղորդում է ուղարկել։
Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը։
Նշվում է, որ գործողությունները կատարվել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի (ՔՊ խմբակցություն), ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից։
«Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)»,–ասված է գրառման մեջ։
Նշենք, որ ԱԺ–ում սեպտեմբերի 15-ին MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի և ՔՊ–ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի ընթացքում Պողոսյանը, հունից դուրս գալով, ցանկացել էր հեռախոսով հարվածել Գևորգյանին։
Նույն օրը մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և Yerevan.Today լրատվական կայքի Սյուզի Բադոյանի միջև։ Լրագրողը փորձել էր հարց հնչեցնել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ընդգծել էր, որ չի պատրաստվում պատասխանել իր հարցերին։ Այդ միջադեպերից հետո ՊՊԾ ծառայողները, Ալեն Սիմոնյանի հանձնարարականով, բռնի ուժով դուրս էին հանել լրագրողներին շենքից։