https://arm.sputniknews.ru/20220922/karavarutjuny-1-tarvov-erkaracnum-e-kvonjaki-spirti-artahanman-artvonutjuny-48717762.html
Կառավարությունը 1 տարով երկարացնում է կոնյակի սպիրտի արտահանման արտոնությունը
Կառավարությունը 1 տարով երկարացնում է կոնյակի սպիրտի արտահանման արտոնությունը
Sputnik Արմենիա
Ոլորտի մասնագետները կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու կառավարության մոտեցումը չեն կիսում։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T11:10+0400
2022-09-22T11:10+0400
2022-09-22T11:17+0400
կոնյակ
հայաստան
սպիրտ
արտահանում
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42756068_0:0:1600:901_1920x0_80_0_0_19aa43be32a86bd05bbad2209d54e0b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնությունը կառավարության այսօրվա որոշմամբ կերկարաձգվի ևս մեկ տարով ու կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։Նախագծի հիմնավորման համաձայն` որոշումը պայմանավորված է ՀՀ-ում անցած 3 տարիների ընթացքում կուտակված կոնյակի սպիրտի մեծ քանակությամբ, որը, ըստ նախագծի հեղինակների, կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի հետևանք է։Արդյունքում, պաշտոնական տվյալներով, 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին՝ 7.1, 2021 թվականին՝ 6.7, իսկ 2022 թվականի 6 ամիսներին՝ 2.2 մլն լիտր։ 2019 թվականից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը արատահանվել է շուրջ 30.5 մլն լիտր կոնյակի սպիրտ։Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է շուրջ 12.2 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին` 17.6, 2021–ին՝ 14.6 մլն լիտր։Նշենք, որ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից որոշում էր ընդունել, համաձայն որի 100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց արտահանողն ազատվում է 100 դրամ պետական տուրքի վճարումից։Այս որոշման ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։Կառավարության նոր որոշմամբ` արտոնության ժամկետը երկարացվել է մինչև 2023թ–ի դեկտեմբերի 30-ը։Նշենք, որ ոլորտի մասնագետները կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու `կառավարության մոտեցումը չեն կիսում։Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ կոնյակի սպիրտը պետք է մնա Հայաստանում, դրանից կոնյակ արտադրվի, որպեսզի տեղում արժեք գեներացվի։3 տարվա կոնյակի սպիրտը մնացել է տարաներում. գործադիրը խաղողի մթերման համար տեղ է ազատում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42756068_29:0:1453:1068_1920x0_80_0_0_53543c4aea9e40db7490575d0fa1e54b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, հայաստան, սպիրտ, արտահանում, հհ կառավարություն
կոնյակ, հայաստան, սպիրտ, արտահանում, հհ կառավարություն
Կառավարությունը 1 տարով երկարացնում է կոնյակի սպիրտի արտահանման արտոնությունը
11:10 22.09.2022 (Թարմացված է: 11:17 22.09.2022) Ոլորտի մասնագետները կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու կառավարության մոտեցումը չեն կիսում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար սահմանված արտոնությունը կառավարության այսօրվա որոշմամբ կերկարաձգվի ևս մեկ տարով ու կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։
Նախագծի հիմնավորման համաձայն` որոշումը պայմանավորված է ՀՀ-ում անցած 3 տարիների ընթացքում կուտակված կոնյակի սպիրտի մեծ քանակությամբ, որը, ըստ նախագծի հեղինակների, կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի հետևանք է։
Արդյունքում, պաշտոնական տվյալներով, 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին՝ 7.1, 2021 թվականին՝ 6.7, իսկ 2022 թվականի 6 ամիսներին՝ 2.2 մլն լիտր։ 2019 թվականից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը արատահանվել է շուրջ 30.5 մլն լիտր կոնյակի սպիրտ։
Միաժամանակ նշվում է, որ 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է շուրջ 12.2 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020 թվականին` 17.6, 2021–ին՝ 14.6 մլն լիտր։
«Հաշվի առնելով, որ կոնյակը և կոնյակի սպիրտն իրացվում է առնվազն 3 տարի հնեցումից հետո, ստացվում է, որ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդը 2019-2021 թվականներին ավելացել է շուրջ 44.4 մլն լիտրով»,– ասված է որոշման նախագծում։
Նշենք, որ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից որոշում էր ընդունել, համաձայն որի 100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց արտահանողն ազատվում է 100 դրամ պետական տուրքի վճարումից։
Այս որոշման ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Կառավարության նոր որոշմամբ` արտոնության ժամկետը երկարացվել է մինչև 2023թ–ի դեկտեմբերի 30-ը։
Նշենք, որ ոլորտի մասնագետները կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու `կառավարության մոտեցումը չեն կիսում։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ կոնյակի սպիրտը պետք է մնա Հայաստանում, դրանից կոնյակ արտադրվի, որպեսզի տեղում արժեք գեներացվի։