https://arm.sputniknews.ru/20220922/irany-hajastani-ev-adrbejani-sahmanneri-pvopvokhutjun-tujl-chi-ta-irani-gsh-pet-48719042.html
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա. Բաղերի
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա. Բաղերի
Sputnik Արմենիա
Գեներալ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով լուծեն։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T11:31+0400
2022-09-22T11:31+0400
2022-09-22T11:35+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38084197_0:108:1100:727_1920x0_80_0_0_dfa4e3cc8e927b571b3343d04deef519.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին` ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթին» նվիրված զորահանդեսին։Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ, ինչի համար պետք է, որ վտանգներ չլինեն։ Ինչ վերաբերում է ԻԻՀ քաղաքականությանը, ապա Թեհրանը հակամարտություններ և պատերազմներ չի սանձազերծում, բայց չի լռում, եթե դրանք սկսվում են։ Բաղերին վստահեցրել է, որ Իրանի ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38084197_0:5:1100:830_1920x0_80_0_0_14f3e8a22f7dfb197e141cd3fdf38ab8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա. Բաղերի
11:31 22.09.2022 (Թարմացված է: 11:35 22.09.2022) Գեներալ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով լուծեն։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին` ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթին» նվիրված զորահանդեսին։
«Իրանի ԶՈւ–ն, հարգելով բարիդրացիության սկզբունքներն ու միջազգային նորմերը, հայտարարում է, որ թույլ չի տա որևէ անկայունություն և սահմանների փոփոխություն։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին խորդուրդ ենք տալրիս իրենց խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,– ասել է Բաղերին։
Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ, ինչի համար պետք է, որ վտանգներ չլինեն։ Ինչ վերաբերում է ԻԻՀ քաղաքականությանը, ապա Թեհրանը հակամարտություններ և պատերազմներ չի սանձազերծում, բայց չի լռում, եթե դրանք սկսվում են։ Բաղերին վստահեցրել է, որ Իրանի ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։