00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիս-հարավի» Արտաշատ-Սիսիան հատվածը նախագծված չէ, Գյումրի-Բավրայի համար գումար չկա

© Sputnik / Aram Nersesyan«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հյուսիս-հարավին» վերաբերող հերթական որոշմամբ` գործադիրն Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց` Թալին–Լանջիկ հատվածի շինարարության համար։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մի ամբողջ ուղղության` Արտաշատ–Սիսիան հատվածը մինչև օրս դեռ նախագծված չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստին ճանապարհաշինական հերթական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Սիսիան–Քաջարան հատվածը, նրա խոսքով, մրցույթի ամփոփման փուլում է։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս հատվածում մեր նպատակն է մինչև տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ` 1-2 ամիս տարբերությամբ, ունենալ շինարարական ընկերություն, որ արդեն 2023թ-ին այս տարածքում սկսենք շինարարական աշխատանքները»,– հայտնեց Սանոսյանը։
Քաջարանից հարավ նախատեսված թունելի կառուցման շինարարության համար ևս գումար դեռ չկա։ Ըստ Սանոսյանի` կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր ֆինանսական աղբյուրների հետ։ Իսկ Քաջարան- Մեղրի 32 կմ-անոց հատվածի ֆինանսավորման վերաբերյալ բանկից փաստաթղթերը ստացվել են, ու առաջիկա օրերին մրցույթ կհայտարարվի։
Ինչ վերաբրում է «Հյուսիս–հարավի» հյուսիսային հատվածին, այստեղ ևս, Սանոսյանի խոսքով, Գյումրի–Բավրա հատվածում նախագիծը կա, ֆինանսավորումը` ոչ։
«Ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք ունենք, այսինքն` այնտեղ մրցութային կամ շինարարական աշխատանքներ չկան»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում «Հյուսիս–հարավին» վերաբերող հերթական որոշմամբ գործադիրն Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց` Թալին – Լանջիկ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար։
Լրահոս
0